Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հարցին, թե ՀՀԿ-ին շանսերը Սյունիքի մարզում ինչպե՞ս է գնահատում հիմա, երբ ինքը չի պաշտոնավարում՝ նա պատասխանեց. «Բայց հիմա խի՞ պետք ա պարտվի: Ժողովուրդը նույն ժողովուրդն են, մենք էլ կազմակերպելու ենք, օգնելու ենք, հստակ ՀՀԿ-ն չի պարտվելու»: Ավելին՝ Սուրիկ Խաչատրյանը վստահ է, որ առաջիկա 20 տարում ՀՀԿ-ի դիրքերը չեն թուլանա:
Մեր հարցին՝ ինչո՞ւ պիտի ՀՀԿ-ին ձայն տան՝ նա արձագանքեց. «Բա ո՞ւմ ձայն տան»: Հարցին՝ օրինակ, ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն ասում էր՝ խորհուրդ չեմ տա ՀՀԿ-ին ձայն տաք, դուք խորհուրդ տալի՞ս եք՝ նա պատասխանեց. «Իհարկե, խորհուրդ տալիս եմ»: Մենք ճշտեցինք՝ ՀՀԿ-ի կարգախոսն է անվտանգություն եւ առաջընթաց, երբ պաշտոնավարման տարիներին եղել է ապրիլյան պատերազմ եւ տնտեսական անկում, ուրեմն ինչո՞ւ պիտի հավատան ՀՀԿ-ին եւ ձայն տան՝ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Վերջին 20 տարիները եթե ուսումնասիրեք, կհասկանաք, որ ՀՀԿ-ի դերը շատ մեծ է եւ բոլոր հաղթանակների, եւ ապրիլյան քառօրյա պատերազմի եւ ընդհանրապես էս երկրի հզորության հարցում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև