Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի երկրի ծանր վիճակն արդարացնել ԼՂ հակամարտությամբ». Ստեփան Դեմիրճյան (Տեսանյութ)

Մարտ 05,2017 14:04

«Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ բանակցությունների միջոցով, որոնց կողմ պետք է հանդիսանա ԼՂՀ-ն: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ ռազմական ճանապարհով ի վիճակի չէ լուծել հարցը, որ ցանկացած ոտնձգություն կկասեցնի ՀՀ ԶՈՒ կողմից»,-այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Նրա բնորոշմամբ՝ հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է ՀՀ եւ ԼՂՀ ժողովուրդների շահերից. «Այն կնպաստի ՀՀ-ի արատավոր քաղաքական-տնտեսական համակարգի առողջացմանը: Չի կարելի երկրի ծանր վիճակն արդարացնել Ղարաբաղյան հակամարտությամբ: Համակողմանի ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մի խումբ շարունակաբար տիրացել է իշխանությանը եւ յուրացրել երկրի հարստությունը»:

Ստեփան Դեմիրճյանի խոսքով՝ պետք է հետամուտ լինել պետական յուրացված միջոցները բյուջե վերադարձնելուն, ինչը ենթադրում է ոչ թե կուլակաթափություն, այլ օրինական միջոցների կիրառում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031