Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ամիսների ընթացքում կարող ենք Հայաստանում վերացնել ստվերը». Խաչատուր Քոքոբելյան

Մարտ 05,2017 14:01

Մեկնարկել է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համաժողովը, որի ժամանակ ներկայացվում է կուսակցության նախընտրական ծրագիրը: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանը շնորհակալություն հայտնեց իրենց ցուցակով առաջադրված երիտասարդներին, որոնք վստահել են իրենց, մշտապես եղել են իրենց հետ ու առաջին դիրքերում, չեն խուսափել պատասխանատվությունից:

«Մեր երիտասարդներին տանելու ենք խորհրդարան, ԱԺ-ում այս երիտասարդներն են, որ կարող են փոխել այն մթնոլորտը, որը տիրում է  ԱԺ-ում: Մրցունակ ու լուրջ թիմով ենք ներկայացված, երիտասարդության բաղադրիչը վաթսուն, կանանց տոկոսը՝ քառասուն եւ ավելի տոկոս է կազմում, մի թիմ է, որը պատկերացնում է ՝ինչ խնդիր պետք է լուծի ու ինչպես»,- ասաց պարոն Քոքոբելյանը:

Նա անդրադարձավ նաեւ իրենց մատնանշած երկրի առջեւ ծառացած օրհասական խնդիրներին. «Չկան փրկիչներ, մենք էլ փրկիչներ չենք, բայց Հայաստանի զարգացման ուղղությունը փոխելով՝ կարող ենք  ապահովել այն ամենը, ինչ երազում են մեզնից յուրաքանչյուրը:

Մենք ներկայացնում ենք այնպիսի տնտեսական ծրագիր, որը Հայաստանը կդարձնի մրցունակ ամբողջ աշխարհում, մեր ցուցակում չկան մարդիկ, որոնք փորձ են ունեցել կոռուպցիայի, ստվերի հետ կամ ոտնահարել են մարդկանց իրավունքները, մեր ցուցակում ընդգրկված երիտասարդներից մինչեւ Անահիտ Բախշյան պայքարել են մարդու իրավունքների ոտնահարման դեմ, մարդիկ, որոնք կռիվ են տվել՝ թե՛ կրթության, թե՛ տնտեսության ոլորտներում… ամիսների ընթացքում կարող ենք Հայաստանում վերացնել ստվերը, ի՞նչ կտա ստվերի վերացումը, հնարավորություն կտա առողջապահության, կրթության ու պաշտպանության ոլորտներում կրկնապատկել ծախսերը, կառուցել այնպիսի երկիրր, որտեղ կապահովվի տնտեսական աճը»:

Ըստ նրա,  երկրի զարգացման տեսլականի բացակայությունն է պատճառը, որ մեր երկիրն այս վիճակում է:

Պարոն Քոքոբելյանն անդրադարձավ նաեւ առաջնահերթ երկու հիմնախնդիրների, որոնք պահանջում են հրատապ լուծումներ՝ ԼՂ հիմնախնդիրը եւ ֆինանսների, ներդրումների բացակայությունը:

«ԼՂՀ հիմնախնդրի փաթեթային լուծում ենք պատկերացնում, ԼՂ միջազգային ճանաչմամբ է հնարավոր մեր քաղաքացիների իրավակիրառական խնդիրների լուծումը…այդ խնդիրների լուծումը քաղաքակիրթ աշխարհից պետք է հայցել, վստահեցնում եմ՝ չի կարող հետադիմությունը իր տեղը չզիջել առաջադիմությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031