Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է եւ նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար էր գեներալն այցելել Եռաբլուր:
Aravot.am-ը Մանվել Գրիգորյանին հարցրեց՝ Վազգեն Սարգսյանը պատերազմի տարիներին մտահոգություն էր հայտնում, որ Արցախից փախչողներ կան՝ փախստականներ, որոնք գալիս են Երեւան ու Նիվաներով, Վիլիսներով իրենց լավ տղու տեղ են դնում, հերոսի տեղ են դնում, Դուք գիտե՞ք նման մարդկանց, որոնք իրականում պատերազմի մեջ վաստակ չունեն, բայց գնահատվում են՝ գեներալը պատասխանեց. «Ես էնքան բան գիտեմ՝ թող մնա իմ մեջ:
Երկրորդն էլ՝ սրանք եղել են, կան, հա պտի լինեն, լավ ու վատը ինչո՞վ պիտի տարբերվի: Երեւանի կենտրոնում ապրող տղան հիմա Թալիշում կանգնած սահման է պահում, կարող ա էնտեղից էլ մի հատ բռակ փախնի: Կան, բայց այսօր Երեւանի կենտրոնի ապրող 18 տարեկան տղան սահման ա պահում, խի՞ դրանից չեք խոսում, ինչ-որ մեկը վիլիսով: Էդ էլ քեզ եսիմ ով ա հեքիաթ կամ կռիվ կինո պատմել: Բռակներ կան, բայց դա չի որակավորում մեր ազգին: Վազգեն Սարգսյանը իրավունք ուներ ասեր, ինքը հզոր մարդ էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև