«Յա՛, սալյու՞տ են կրակել, թե՞ ինչ, որտե՞ղ են կրակել»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանն այսպես արձագանքեց լրագրողների հարցին՝ ՀՀԿ-ականների՝ նախընտրական բախումների եւ կրակոցների հետ կապված:
Նրա խոսքերով՝ «Երեխեքի արեւ, նոր եմ լսում, որտե՞ղ են կրակել»: Մանվել Գրիգորյանի համար զարմանալի չէ, որ հենց ՀՀԿ-ականներն են նման միջադեպերի մասնակից դառնում: Նա ասաց. «Մանավանդ ՀՀԿ-ականների հնարավորություններն ավելի շատ են,, քան մյուսների»: Հարցին՝ զենք ավելի շա՞տ ունեն՝ գեներալն արձագանքեց. «Շառոտ բաներ մի ասեք, մեկ-երկուսի պատճառով մի վարկաբեկեք մնացածին: ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի լիդերությամբ կուսակցությունն է, բոլորը պետականամետ են, պետություն ստեղծողներ, մեկ-երկուսի անշնորհք բաները մի բերեք վարկաբեկեք»:
Դիտարկմանը, որ քարոզարշավը չսկսած՝ արդեն 6 դեպք է եղել՝ գեներալը պատասխանեց, որ տեղ կա՝ 600 է. «Մինչեւ հիմա Ամերիկան հլը չի վերջացրել տենց բաները»:
Մանվել Գրիգորյանն ասաց, որ լավ չի, որ ուժ են գործադրում, առանց այն էլ կրակողներ կան, թուրքի կողմից կրակում են:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ