Լրահոս
Օրվա լրահոսը

«Արջը մեծ գազան է, ինչ ուզի՝ կանի». Գեներալ Մանվելը՝ Կարեն Կարապետյանի մասին

Մարտ 05,2017 11:50

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կլիներ 58 տարեկան: Նրա ծննդյան օրը շնորհավորելու համար Եռաբլուրի պանթեոն էին այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սպարապետին շնորհավորելու եկան նաեւ ԵԿՄ-ականները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Մանվել Գրիգորյանի խոսքերով՝ Աստծո կողմից ուղարկված մարդ էր սպարապետը եւ եթե իր ծնունդը զուգադիպել է քարոզարշավի մեկնարկի հետ՝ շատ ավելի լավ, հաջողություն կբերի ազգին, պետությանը:

Լրագրողները հետաքրքրվեին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությունը, որ վատ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել: Նա պատասխանեց. «Ես ամսի 2-ից այնտեղ եմ եղել, նման տեխնիկա չեմ տեսել, որ վառելիքի խնդիր լիներ: Ես անձամբ չեմ տեսել»:

Երբ լրագրողներն ընդգծեցին, որ վարչապետն անձամբ է ասել նման բան՝ գեներալ Մանվելն արձագանքեց. «Վարչապետ ա, կարա հայտարարի, կարա՝ չհայտարարի: Տենց մի հատ խոսք կա՝ ասում ա՝ արջը մեծ գազան է, ինչ ուզի՝ կանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Ո՞վ է ներկայիս սպարապետը. Սերժ Սարգսյա՞նը, թե Վիգեն Սարգսյանը:
    Եվ, առհասարակ, ուզում եմ իմանալ ո՞ր իմաստով էր Վազգեն Սարգսյանը սպարապետ: Նա երբեք չի եղել նախագահ և, հետևաբար, չի եղել նաև զորքերի գլխավոր հրամանատար: Զոհվեց որպես ՀՀ վարչապետ:
    Բացատրեք, եթե կարելի է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031