Մտահղացումը Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած կուսակցությունից պետդումայի նախագահի տեղակալ Իգոր Լեբեդեւինն է: Նա գործընկերների ուշադրությունը հրավիրել է մարզադաշտերից դուրս կատարվող իրադարձությունների վրա եւ առաջարկում քննարկել նոր մարզաձեւ ստեղծելու գաղափարը: Պատգամավորի համոզմամբ այն հետագայում կարող է ժողովրդական մարզաձեւ դառնալ:
«Մեր ֆուտբոլասերները կռվարար են, բայց խուլիգաններ չեն: Ֆուտբոլասերների ճակատամարտերը կարելի է վերածել մարզաձեւի: Մարզական մենամարտերն իրենցից ի՞նչ են ներկայացնում: Դա մեկ մարդու կռիվն է մյուսի հետ՝ վերածված սպորտի: Իսկ ինչո՞ւ սպորտ չդարձնել նաեւ ռուսական ժողովրդական զբաղմունքը՝ «պատը՝ պատի վրա» կռիվը: Կարելի է կանոններ սահմանել եւ թիմերի մրցություն կազմակերպել», – առաջարկում է ՌԼԴԿ անդամը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ pikabu.ru-ի
Կարդացեք նաև