Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բրոկոլիով եւ գունավոր պղպեղներով աղցան

Մարտ 05,2017 12:30

Մեծ պահքն արդեն սկսվել է, եւ մեր ճաշացանկերը փոփոխության կարիք են զգում: Այս աղցանը հարմար տարբերակ է նրանց համար, ում ընտանիքում կան ե’ւ պահք պահողներ, եւ` ոչ: Ընդամենը 1-2 բաղադրիչի տարբերությամբ կունենաք երկու տարբեր աղցան` մեկը պահք պահողների համար, մյուսը` ոչ:

Անհրաժեշտ մթերքները

Բրոկոլի- 1 փոքրիկ գլուխ
Կարմիր եւ դեղին թարմ պղպեղներ- 1-ական
Գազար-2 հատ
Բրինձ- 1 բաժակ
Խառը կանաչի- կես կապ
Սոխ- 1 փոքրիկ գլուխ (կամ 4-5 ճյուղ կանաչ սոխ)
Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի
Բուսական յուղ (ցանկալի է ձիթապտղի, բայց կարելի է վերցնել նաեւ եգիպտացորենի կամ արեւածաղկի ձեթ)- 3-4 ճաշի գդալ
Ինչպես նաեւ`
Հավի խաշած կամ տապակած կրծքամիս- 1-2 կտոր
Մայոնեզ կամ թթվասեր – 2-3 ճաշի գդալ

 

Պատրաստման եղանակը

Բանջարեղեններն ու կանաչին մաքրեք եւ լավ լվացեք: Կաթսայի մեջ առատ ջուր եռացրեք, աղ արեք, ապա բրոկոլին 3 րոպեով խաշեք այդ ջրի մեջ եւ արագ հանեք, որպեսզի չհասցնի գույնը փոխել: Նույն ջրի մեջ լցրեք լվացած բրինձը, 10 րոպե եփեք, չթողնեք շատ եփվի, պետք է մնա «ալ դենտե» վիճակում` ատամի տակ կռթկռթա: Քամեք, թողեք սառչի:

 

Աղցանամանի մեջ լցրեք համաչափ կտրատած պղպեղները, սոխը, քերած գազարը, բրոկոլին, թարմ կանաչին: Ավելացրեք հովացած բրինձը, աղը, պղպեղը եւ բուսական յուղը: Աղցանն, ըստ էության, պատրաստ է նրանց համար, ովքեր պահք են պահում, բուսակեր են, կամ պարզապես բանջարեղենային թեթեւ աղցան են ուզում:

 

Սակայն, եթե ուզում եք այն դարձնել ավելի սննդարար, ոչ պահքի աղցան, ավելացրեք նաեւ հավի խաշած, կտրատած կրծքամիսն ու մայոնեզը:

 

Բարի ախորժակ:

 

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

04.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031