Հայաստանի հունահռոմեական ըմբիշները, առանց առաջատարներ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի, Կիեւում անցկացված ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարում յոթ մեդալ նվաճեցին:
Ուկրաինայի ականավոր մարզիչներին եւ ըմբիշներին նվիրված 21-րդ մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը: Արծաթե մեդալի արժանացան 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ Արթուր Շահինյանը (98 կգ), իսկ 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, Վարշամ Բորանյանը՝ 75 կգ, Ռաֆիկ Մանուկյանը՝ 80 կգ եւ Մաքսիմ Մանուկյանը՝ 85 կգ, բավարարվեցին մրցանակային երրորդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ