Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառտնտեսության տնօրեն թեկնածուն  ընտրակաշառք վառելափայտ բաժանելու լուրի մասին

Մարտ 04,2017 21:05

Մամուլում հրապարակում է եղել, որ Իջեւանի անտառտնտեսության տնօրեն, Տավուշի մարզն ընդգրկող ընտրատարածքում  ՀՅԴ կուսակցության  տարածքային ցուցակի թեկնածու Սուրեն Մանուկյանը որպես ընտրակաշառք վառելափայտ է բաժանում: Նրան հարցրինք այդ մասին: Նա ասաց. «Նախ նշեմ,որ այս պահին գտնվում եմ արձակուրդում եւ  մասնակից չեմ կարող լինել  մամուլում նշված՝ վառելափայտը իբր կաշառք բաժանելուն: Պարզապես ես դա համարում եմ հերյուրանք,  նման հարցերին անդրադառնալն՝ անիմաստ: Կարծում եմ՝ կարող են լինել անհատներ  կամ որեւէ  մեկի շահերը ներկայացնող մարդիկ, որոնք շահագրգիռ կլինեն ստվերելու ընտրություններին իմ մասնակցությունը: Նմանատիպ լուրերը համարում եմ անբարոյականություն»:

Ասացինք, որ նա մարզկենտրոն  Իջեւան քաղաքի բնակիչ է, մարզի մյուս տարածաշրջանների՝ Նոյեմբերյանի, Բերդի եւ Դիլիջանի տարածաշրջանները բնակիչները նրան ճանաչո՞ւմ են , որպեսզի ապրիլի 2-ին  քվե տան:

Ս. Մանուկյանն ասաց. «Ես Իջեւան քաղաքի բնակիչ եմ, սակայն իմ աշխատանքային գործունեությունը թույլ է տվել, որ Իջեւանի տարածաշրջանի բնակչությանը լավագույնս ճանաչի  ինձ: Իսկ Նոյեմբերյանի, Բերդի եւ Դիլիջանի տարածաշրջաններում ինձ ճանաչող բնակիչների թիվը զգալի է: Վստահ եմ քարոզարշավի հատկացված ժամանակահատվածը լիարժեք բավարար է, որպեսզի վերոհիշյալ տարածաշրջանների բնակչությունը լավագույնս ճանաչի և վստահի ինձ»՚

Ս.Մանուկյանը 32 տարեկան է: Երիտասարդ լինելը նրան կօգնի՞, թե՞ կխանգարի առաջիկա ընտրություններում:

Նա  պատասխանեց. «Երիտասարդ լինելս եւ առավելություն է, եւ որոշակի առումով՝ թերություն: Ինձ ճանաչողներին ներկայանալու խնդիր չունեմ, քանզի լի եմ եռանդով, անհրաժեշտ գիտելիքներով: Աշխատածս տարիներս ինձ բերել են փորձ եւ հմտություն: Այնպես որ, իմ թեկնածությունն ընտրություններին համարում եմ ճիշտ»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Սուրեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Չեն ամաչում, որ Սուրեն Մանուկյանի հասցեին վատ բաներ են գրում։ Արժանի մարդ, արժանի թեկնածու, ժողովրդավար ասվածը հենց Սուրեն Մանուկյանին է վերաբերվում։

  2. Սևադա Ղուկասյան says:

    Սուրեն Մանուկյանը ինչի հասել է իրանով է հասել, իր ընկերով, հարազատներով ։ Դրա համար հարուստների ներկայացուցիչների համար դժվար է հասկանալ թե որտեղից է Սուրեն Մանուկյանին այդքան շատ հեղինակություն, առանց փողի և հարստության։ Հիմա փորձում ու փորձելու են հեղինակազրկել, որպեսզի իրենց փողն ու հարստությունը աշխատի։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031