Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի Խորհուրդը համաձայնություն է տվել Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաների չեղարկմանը

Մարտ 04,2017 18:37

Մարտի 2-ին  Եվրամիության Խորհուրդը, որտեղ ներկայացված են ԵՄ անդամ բոլոր երկրները,  համաձայնության են եկել, ըստ որի Ուկրաինայի քաղաքացիներն առաջիկայում հնարավորություն կստանան առանց վիզաների մուտք գործել Եվրամիության անդամ բոլոր պետություններ:

Հաստատված առաջարկի համաձայն՝ կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիներին հնարավորություն կտրվի առավելագույնը 90 օրով մտնել շենգենյան գոտու տարածք:

ԵՄ Խորհրդի հաղորդագրության համաձայն՝ այժմ որոշումը պետք է վավերացվի նաև Եվրախորհրդարանը:

«ԵՄ-ի դեսպանները Խորհրդի անունից 2017թ. մարտի 2-ին հաստատել են ԵԽ-ի և մալթյան նախագահության ձեռք բերած ոչ պաշտոնական համաձայնությունը, ըստ որի ուկրաինացիների համար ազատականացվում է վիզային ռեժիմը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031