Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ Գյուլագարակ գյուղի աշակերտների թունավորման դեպքի առթիվ

Մարտ 04,2017 17:35

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի սաների թունավորման դեպքի առթիվ:

2017 թվականի մարտի 2-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 6 աշակերտի ինքազգացողությունը վատացել է, և տեղափոխվել են «Ստեփանավան բժշկական կենտրոն», որտեղ նրանց մոտ ախտորոշվել է «Սննդային թունավորում»:

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի պատասխանատու անձինք նույն օրը՝ ժամը 11-ի սահմաններում, հիշյալ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին սահմանված ճաշացանկով մատակարել են հաց և բրնձով ապուր, ինչն ուտելուց հետո 6 աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք ժամեր անց՝ ժամը 18:10-ից  ժամը 18:35-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են  բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի նշված 6 աշակերտները ճանաչվել են տուժող, իսկ նրանց ծնողները՝ որպես անչափահաս տուժողների օրինական ներկայացուցիչներ:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշված դպրոցի ճաշարանից վերցվել են բրնձով ապուրի, տոմատի մածուկի, բրնձի և հացի նմուշներ, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031