Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղավորն Ընտրական օրենսգիրքը չէ». Գևորգ Դանիելյանը՝ վարկանիշային թեկնածուի դանակահարության մասին (Տեսանյութ)

Մարտ 04,2017 15:53

«Դիտորդական առաքելությունը և դրա իրականացման կարգը ըստ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի» թեմայով քննարկման ժամանակ այսօր Aravot.am-ը ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանին խնդրեց կարծիք հայտնել՝ օրերս վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջեւ դանակահարության դեպքի մասին:

«Չեմ կարծում, որ այստեղ մեղավորն Ընտրական օրենսգիրքն է…Եթե մարդկանց մոտ քաղաքական պայքար տանելու տարրական մշակույթ չկա, կարող եք ամենալավ ընտրական օրենսգիրքը մշակել, միեւնույնն է՝ տեղի կունենան նման դեպքեր»,-հարցին ի պատասխան՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգ Դանիելյանը:

Նա հավելեց, որ ԸՕ որոշ դրույթների հետ համաձայն չէ, բայց չի կարծում, թե նշյալ դեպքի պատճառը մրցակցության տեղիք տված վարկանիշային ընտրակարգն է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ընտրությունները շատ ավելի քաղաքակիրթ կանցնեին եթե ,,ռեյտինգային,,պոչը չլիներ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031