Aravot.am-ը ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ Արտաշատում տեղի ունեցած բախման վերաբերյալ, որը առնչվում է Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներ Արայիկ Գրիգորյանի և Ալիկ Սարգսյանի անվան հետ:
«Ալիկ Սարգսյանը հերքել է, որ բախումն ունի քաղաքական դրդապատճառ»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Մեր դիտարկմանը, որ վերջին շրջանում էլի են պատահել նման միջադեպեր, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Համենայն դեպս նման բաները քաղաքական դրդապատճառներով պայմանավորված չեն: Գտնում եմ, որ եթե կա խնդիր, խնդրով պետք է զբաղվի ոստիկանությունը, իրավապահ մարմինները: Այսինքն` ես մեկնաբանության անհրաժեշտություն չեմ տեսնում, եւ եթե մեկնաբանելու խնդիր կա, պետք է իրավապահ մարմինները դա անեն»:
Իմիջիայլոց, NewsBook-ին ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել են, որ վիճաբանության մասնակիցներից մեկը բերման է ենթարկվել, վիճաբանությունն էլ կենցաղային բնույթ ունի:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ