Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանն ասաց, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները տեխնիկական առումով ընտրողների համար նորություն են, ինչը բարդությունների է հանգեցնելու: Նա Հայաստանի համար շատ համարեց 1500 պատգամավորության թեկնածուի առկայությունը:
Նոյեմբերյանցի գրողի խոսքերով՝ թեկնածուները խորհրդարան մտնելու համար խոսում են ժողովրդին բարօրություն անելու մղումից, մինչդեռ ժողովրդին բարօրություն անելու համար տարբեր աշխատանքներ կարելի է կատարել եւ հավելեց. «Կարծում եմ, որ Ազգային ժողով բոլոր մղվողներն անձնաշահ, եսակենտրոն մարդիկ են»:
Ս. Բեգլարյանը հայտնեց , որ խորհրդարանը բնակչության բարեկեցության համար հիմնարար օրենքներ չի ընդունում, հավելելով. «Ինչ օրենք էլ, որ ընդունվում է, վերջնական արդյունքում հանգեցնում է օլիգարխների, մեծահարուստների շահին»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ