Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական վերածննդի ներկայացուցիչը` աչք հանելու ու կաշի քերթելու մասին. «Դրանք ժողովրդական ասացվածքներ են»

Մարտ 04,2017 13:38

Մարտի 4-ին «Հայք» տեղեկատվական կենտրոնում  հյուրընկալված Զոյա Թադևոսյանը (ՀԺԿ-Կոնգրես), Սուսաննա Մուրադյանը (ՕՐՕ դաշինք), Մարիանա Ֆրունջյանը («Հայկական վերածնունդ») եւ քաղաքագետ քաղաքագետ Լևոն Շիրինյանը թեժ բանավեճ ունեցան, թեեւ եկել էին կուսակցությունների ծրագրերը ներկայացնելու:

Քաղաքագետն ասաց, որ այլեւս պոպուլիզմով հնարավոր չէ ժողովրդին խաբել, քաղաքացին կարող է հստակ կողմնորոշվել՝ ում ընտրի: Նրա ասելով, կուսակցությունները եւ դաշինքները նաեւ չպետք է Արցախի հարցի վրա սեւեռվեն, որովհետեւ  այդ հարցն Արցախի ժողովուրդն արդեն լուծել է: «1991 թ նոյեմբերին Ադրբեջանի իշխանություններրը լուծարել են ԼՂԻՄ-ը , սա նշանակում է, որ Արցախի բանակը կարող է գնալ-հասնել մինչեւ Կուր-Արաքսի ափերը: Հայաստանում պետք է ներքին հարցերի վրա սեւեռվել՝ ազգային արդյունաբերական բուրժուազիայի ստեղծման եւ  վաշխառությանը վերջ դնելու, թե չէ մնացածը օդի միջի հարցեր են»,- ասաց Շիրինյանը:

Զոյա Թադեւոսյանը տարակուսանք հայտնեց ասվածի առնչությամբ՝ Լեւոն Շիրինյանին մեղադրելով ռազմատենչ կոչեր հնչեցնելու մեջ:  Բանակին եւ Սեյրան Օհանյանին էլ անդրադարձ եղավ:  «Ինչպե՞ս կարող է հզորանալ բանակը՝  թալանելով»,- ասաց  Զոյա Թադեւոսյանը: ՕՐՕ-ի ներկայացուցիչը հակադարձեց տիկնոջ ասածներին, նաեւ հավելեց. «Մենք չենք գնում մանդատներ վերցնելու, մենք ասում ենք, որ երկու տարվա ընթացքում սահմանադրություն ենք փոխելու եւ լինելու են արդար ընտրություններ»: Սուսաննա Մուրադյանը նաեւ հարց ուղղեց Զոյա Թադեւոսյանին. «Ինչո՞ւ եք ցեխ շպրտում ՕՐՕ դաշինքի վրա: Մենք ի սկզբանե բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք արել համատեղ պայքարել  ընդհանուր հրեշի դեմ, մեր հիմնական թիրախը ՀՀԿ-նն է, որի հետ երբեք չենք համագործակցելու ու դաշինք չենք կազմելու»,-ասաց:

Զոյա  Թադեւոսյանի ձեւակերպմամբ` ցանկացած գող-ավազակ իշխանության համար ամենալավ հնարավորությունը պատերազմն է, իսկ իրենք չեն ուզում, որ ամեն օր սահմանին երիտասարդներ զոհվեն: « Ոչ մեկի հետ չհամագործակցենք, թողնենք այս երկիրը գնանք, վրան գրենք՝ ժամանակավոր կացարա՞ն»,-զայրացավ Թադեւոսյանը:

«Հայկական վերածննդի» ներկայացուցիչ Մարիաննա Ֆրունջյանը կարծիք  հայտնեց, որ ժամանակն է ԱԺ-ում ունենալ քաղաքակիրթ էլիտա: Ի պատասխան ՕՐՕ-ի ներկայացուցիչը հիշեցրեց Արթուր Բաղդասարյանի «կաշի քերթելը» եւ Հեղինե Բիիշարյանի «աչքերը հանելը»:

Ֆրունջյանն արդարացավ, թե հանդիպումը եղել է թիմի հետ, իսկ ժողովրդական ասացվածքների օգտագործման մեջ սարսափելի բան չկա:

Զոյա Թադեւոսյանի համոզմամբ, լավ կլինի, որ ընտրակեղծիքների դեմ պայքարելու եւ արդար ընտրություններ ունենալու համար միասնական շտաբ ունենալ, համատեղ ուժերի կենտրոնացումը կազմակերպել տեղամասերում: Նրա խոսքով. «Դրսում արդեն ժողովրդին փչացրել են, ժողովրդի ծայրահեղ ծանր վիճակը արդարացնում է հանգանակությունների ընդունումը, որը պետականության կործանման սկիզբ է, մենք փչացրել ենք մեր ժողովրդին, ուրեմն եկեք միասին պայքարենք դրա դեմ, ոչ թե միմյանց վրա ցեխ շպրտենք»:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակների ներկայացուցիչների միմյանց դանակահարելուն, Զոյա Թադեւոսյանի կարծիքով լուծումը մեկն է, ցանկացած բռնություն, ոչ իրավական գործողություն, որ տեղի է լինում, պետք է քրեական գործ հարուցվի, որից հետո ԿԸՀ-ն պետք է գրանցումից հանի համապատասխան թեկնածուին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031