Մարտի 3-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության անվտանգության գծով փորձագետ Դավոր Չորլուկայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Սամվել Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության դերը, խնդրիներն ու գործառույթները Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում, ինչպես և «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դավոր Չորլուկան ներկայացրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության կազմը և գործառույթները:
Կողմերը պայմանավորվեցին սերտորեն համագործակցել Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում: Հանդիպման ընթացքում նաև քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն