Առջևում համապետական ընտրություններն են և երկու օրից կսկսվի մրցապայքարը ոչ միայն օրվա իշխանության և կառուցողական ընդդիմադիրների միջև, այլև նույն հավաքականի ներսում: Եվ սա դեռ բոլորը չէ…:
Իսկ այժմ վերադառնանք ռինգ: Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինյանի, Սյուզի Քենթիկյանի մենամարտերով հիանում է ողջ հայ ժողովուրդը: Նրանք ռինգում ցուցաբերում են ազնիվ մարզիկի ողջ հնարավորությունները և կարողությունները: Նույնիսկ մեզ համար այնքան էլ կարևոր չէ, որ նրանք ապրում են Գերմանիայում կամ հեռավոր Ավստրալիայում:
Արթուր Աբրահամը ապրիլի 22-ին դարձյալ դուրս է գալու ռինգ՝ մեզ մնում է միայն մաղթել նրան հաղթանակ: Իսկ մինչ այդ մարտի 5-ից հայկական պառլամենտական գորգի վրա մրցապայքարի են դուրս գալու մեր ռեյտինգայինները՝ տարբեր քաշային կատեգորիաներում: Ի դեպ, այն լինելու է ոչ թե բռնցքամարտի կամ ըմբշամարտի կանոններով, այլ այն լինելու է մենամարտ առանց կանոնների, իսկ գուցե ավելին…:
Առաջին անգամ հայկական պառլամենտում ընտրությունների մրցապայքարում նոր մարզաձև է ընդգրկված՝ «ռեյտինգ»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իբրև արբիտր մարտի 5-ին հայտարարում է ռեյտինգ մրցաձևի մեկնարկը՝ ԳՈՆԳ, իսկ ապրիլի 2-ին կհայտարարվի տեխնիկական նոկաուտով հեռացվածների ցուցակը:
Քաղաքական սպորտի սիրահարներին սպասվում են հետաքրքիր դրվագներ մարտի 5-ից մինչև ապրիլի 2-ը:
Կարդացեք նաև
Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ