Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ սկսում ես օրենքի տառով վերլուծել, պարզվում է՝ քարոզչություն չէ». Հերիքնազ Տիգրանյան. «Հրապարակ»

Մարտ 04,2017 12:43

«Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»,-մեզ հետ զրույցում Մուկուչյանի «տրամաբանությունն» իրավական տեսքի բերեց «Թրանսփարենսի ինտեթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը՝ նշելով, որ որքան էլ դեմ լինեն, փաստն այն է, որ թե՛ նախորդ, թե՛ նոր օրենսգրքով կա այդ ամենը թույլատրող օրենք։

Այդ դեպքում քարոզչության ժամկետում եւ ժամկետից շուտ քարոզչություն անելու տարբերությունը ո՞րն է։ «Այսինքն՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ֆիքսվում է նրանով, որ ինչ քարոզչական ծախսեր որ արվում են, դրանց ֆինանսները թափանցիկ լինեն, հայտարարագրվեն եւ ներկայացվեն ԿԸՀ-ին, սահմանված կարգով»,-բացատրեց Հերիքնազ Տիգրանյանը։ Կարճ ասած՝ քարոզչության շրջանում ԿԸՀ-ն կարող է վերահսկել, թե որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսել, եւ արդյոք նախատեսված շեմի խախտում եղե՞լ է, թե՞ ոչ, որ հանկարծ որեւէ հարուստ կուսակցություն ավելին չծախսի եւ անհավասար մրցակցություն չստեղծի։ Իսկ որ այդ նույն ուժը մինչեւ քարոզչության պաշտոնական մեկնարկն է իր անսահմանափակ ռեսուրսները գործի դնում այս հարցում, դա նորմալ է։ Հիանալի լոգիկա։

«Մենք այս դրույթի դեմ ժամանակին արտահայտվել ենք, այսպիսի դրույթ կար նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքում, երբ որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն էր շրջանառվում, մենք էլի այս դրույթին դեմ էինք, որովհետեւ սա, ըստ էության, անհավասար հնարավորություններ է ընձեռում։ Եթե դու ունես քարոզչության ժամանակահատված, որը սահմանվում է օրենքով, ապա ինչո՞ւ է թույլատրվում, որ մի հատ էլ օրենքից դուրս հանեն։ Ըստ էության, եթե անգամ այն իրավաբանորեն քարոզչություն չէ, ընկալումը հենց այդպիսին է։ Եթե դրված է կուսակցության հերթական համարը, եթե դրված է իրենց լոգոն, կարգախոսը, այդ ամենն արդեն քարոզչություն է։ Բայց երբ սկսում ես օրենքի տառով վերլուծել, պարզվում է՝ քարոզչություն չէ»,- իր տարակուսանքն արտահայտեց Տիգրանյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031