Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլից առաջ մերոնք իմացել են հարձակման մասին ու ի՞նչ. ոչի՛նչ». Արկադի Տեր–Թադևոսյան. «Փաստ»

Մարտ 04,2017 12:32

Ներկայացնում ենք հատված է Արցախի Ազգային հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանի` Կոմանդոսի հետ հարցազրույցից.

– Այսօր շատերն այն կարծիքին են, որ այդ լարվածությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք:

– Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի երբեք չի գնա: Այդ երկիրն ունի կենսական նշանակության օբյեկտներ, որոնք նավթ են արդյունահանում, մշակում, արտահանում: Այնտեղ կա նավթային քաղաք, որ կառուցվել է դեռ խորհրդային տարիներին: Կան նավթ մշակող ընկերություններ’ մի քանի հարյուր հա մակերեսով: Նրանք նստած են նավթային տակառի վրա, որը մերոնք վաղուց կարող էինք հօդս
ցնդեցնել: Բացի այդ, կան մեծ հիդրոկայաններ, որոնք մեր ատոմակայանից 6 անգամ ավելի հզոր են: Իսկ Հայաստանը նման մեծամասշտաբ օբյեկտներ չունի: Միայն Մեծամորի ատոմակայանն է, որը եթե խոցվի, առաջին տուժողներից մեկը կլինի Թուրքիան’ քամին այդ ուղղությամբ է փչում: Ուրիշ ոչինչ չունենք: Մեր հարստությունը մեր ժողովուրդն է: Ու եթե Ադրբեջանը գնա մեծամասշտաբ ռազմական գործողությունների, մեր հիմնական և կարևոր կորուստը մեր մարդիկ են լինելու:

– Մի քանի օր առաջ վարչապետը ԱԺ–ում հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծի մեր զինվորները վառելիք չունեին, բենզինի հետ կերոսին է խառնած եղել:

– Իրականում ապրիլյան պատերազմը Ադրբեջանի կողմից նախօրոք նախապատրաստվել է: Մինչև հարձակվելը նրանք վարժանքներ են արել, սովորել են: Այդ մասին ամերիկացիները գիտեին: Եթե նրանք գիտեին, ուրեմն հաստատ մերոնք էլ են իմացել: Այդ տեղեկությունները մեզ փոխանցվել են: Մեր հետախուզությունն իմացել է: Իմացել է’ ուր և ինչպես են հարձակվելու: Բայց ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին: Ո՞վ ինչ–որ բան արեց: Ոչ ոք: Ու այնպես էր, որ մեր զինվորը կռվում էր ոչ թե նրանց զինվորի դեմ, այլ մեր զինվորը կռվում էր հատուկ խմբի դեմ, որի կազմում եղել են հրետանավորներ, կապավորներ, «սև գայլեր», ավիացիա,
այսինքն’ հատուկ խումբ, որը պատրաստվել էր անակնկալ հարված հասցնել:
Ապրիլյան պատերազմը չի բացահայտվում, ինչպես մեր երկրում տեղի ունեցած ցանկացած այլ իրադարձություն: Գիտենք կտորներով, հատվածական, բայց ամբողջ պատկերը չի երևում: Դրա համար էլ վարչապետը կարող է նման բան ասել, մեկ ուրիշն էլ մի այլ բան կարող է ասել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031