Ստացվում է, որ մարդկանց հետ հանդիպելն ու նրանց խոստումներ տալն այս պահին նորմալ է: Այս պահից հետո, երբ կսկսվի քարոզարշավը, գուցե նորմալ լինի նաեւ մարդկանց հանդիպելն ու ընտրակաշառք տալը: Ընտրություններից հետո հնարավոր է նորմալ լինի մարդկանց չհանդիպելը, մանավանդ մարզերից ռեյտինգային կարգով ընտրվածների պարագայում, որոնք, փաստորեն, պետք է աշխատեն Երեւանում եւ չեն կարող, այն էլ վատ եղանակին, պարբերաբար գնալ իրենց ընտրած մարդկանց հետ հանդիպումների: Մի խոսքով, մեր երկրում այնքան աննորմալ բաներ կան եւ նորմալ բաների մեծ պահանջմունք, որ աննորմալ բաներից շատերը նորմալ ենք կոչում, ինքնապաշտպանության պես մի բան է:
Ամեն դեպքում հույս ունենք, որ «այս պահը» հնարավորինս երկար կձգվի, ասենք `մի 25-30 տարի, եւ նրանք, ովքեր ընտրվում են, ընտրակաշառք չեն բաժանի: Ավելին, հորդորում ենք ԱԺ-ի մեծարգո նախագահին, որ գործող խորհրդարանը, մինչ լիազորությունները վայր կդնի` ընդունի մի օրենք կամ օրենքի փոփոխություն, ըստ որի` «այս պահը տեւում է մինչեւ 40 տարի եւ բոլոր նրանք, ովքեր այս պահին ընտրակաշառք կտան` կհամարվեն աննորմալներ»:
Հուսամՙ վիրավորվողներ չեն լինի:
Հովիկ ԱՖՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում