Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում սննդամթերքը թանկացել է. «ՀԺ»

Մարտ 04,2017 11:39

Գնանկումը տեղի է ունեցել հիմնականում ոչ պարենային ապրանքների էժանացման հաշվին: Իսկ սննդամթերքը նշված ժամանակահատվածում թանկացել է 3.7 տոկոս: Սա հիմնականում տեղի է ունեցել բանջարեղենի եւ մրգի կտրուկ թանկացման հաշվին: Բանջարեղենը եւ միրգը անցած տարվա փետրվարի համեմատ թանկացել են 20‐21 տոկոսով:

Այսպես. ծաղկակաղամբը թանկացել է երկուսուկես անգամ, կանաչ
սոխը` 64 տոկոսով, սխտորը` 56 տոկոսով, կանաչեղենը` 53 տոկոսով, վարունգը՝ 55
տոկոսով, կաղամբը` 15 տոկոսով եւ այն: Մրգերից թանկացման ռեկորդը խնձորինն է` 58 տոկոս:

Ընկույզի միջուկը թանկացել է 37 տոկոսով, նուշի միջուկը` 30
տոկոսով, տանձը` 29 տոկոսով, խաղողը՝ 23 տոկոսով…: Գազարը, գլուխ սոխը,
կարտոֆիլը, բանանը, կիտրոնը, ծիրանի չիրը եւ չամիչը էժանացել են:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031