Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի կոչը տեղիք է տալիս տարբեր հարցադրումների. «Ազգ»

Մարտ 04,2017 11:22

Վարչապետի կոչը բնականաբար տեղիք է տալիս տարբեր հարցադրումների: Ուստի փորձեմ դրանց մի մասը շարադրել ստորեւ.

– Ի՞նչ եք ծրագրում անել սփյուռքում կազմակերպությունների ներսում եւ միջեւ համախոհություն հաստատելու կամ դրան նպաստելու ուղղությամբ: Ընդունո՞ւմ եք, որ այս կարեւոր առաջադրանքը տապալվել է իշխանության որոշ օղակների կողմից նաեւ:

– Ի՞նչ է անելու սփյուռքահայ երիտասարդ մասնագետը (բժիշկ, ճարտարագետ, ճարտարապետ կամ ֆինանսիստ), երբ գալիս է Հայաստան առանց նախնական պայմանավորվածության. ո՞վ է զբաղվելու իր աշխատանքի տեղավորման եւ մյուս հարցերով: (Խնդրում եմ, միայն չասեքՙ սփյուռքի նախարարությունը, որի հետ մեր մյուս նախարարություններն անգամ զգուշանում են համագործակցել):

– Ի՞նչ է անելու, օրինակ, ամերիկահայ ներդրողը, որն ընդամենը 3 օրում Իռլանդիայում գտել է (իրական դեպք եմ պատմում) իրեն հարմար գործարանը բեռնատար մեքենաների կարպյուրատոր արտադրելու համար, մինչդեռ Հայաստանում 8 օրվա ընթացքում համապատասխան մարմինները չկարողացան նրան ներկայացնել ոչ իսկ մեկ գործարանի սեփականատիրոջը, ոչ էլ բիզնես ծրագիրը:

– Ինչպե՞ս եք պաշտպանելու սփյուռքահայ ներդրողներին հարկային մարմինների կամայականություններից, բանկերի վաշխառությունից, թաղային եւ այլ հեղինակություններից:

– Ձեր հրապարակած կոչը ուղղված է «սփյուռքահայերին» եւ ոչ սփյուռքահայությանը: Ի՞նչպես հասկանալ, Դուք նկատի ունեք միայն փողատերերի՞ն, թե՞ առհասարակ հայ մարդկանց, ովքեր, համենայնդեպս, ցանկություն կունենան վերադառնալ կամ գալ Հայաստանՙ բնակվելու:

– Ի՞նչ եք կարծում, որքա՞ն կտեւի Ձեր պաշտոնավարությունը: Իսկ Ձեզ հաջորդող վարչապետները կշարունակե՞ն դեպի սփյուռք բացվելու կուրսը, թե՞ այն նորից կփակվի եւ կմնա լոկ իբրեւ գրավիչ կարգախոս:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031