1995-ի խորհրդարանը ձեւավորվելու էր անկախ Հայաստանի Ազգային Ժողովի առաջին ընտրություններով: 13 կուսակցություն եւ մոտ 8 հարյուր թեկնածու է մրցում 190 տեղի համար:
Մամուլն ահազանգում է՝ առաջին ընտրակաշառքը ալյուրն է: «Պայքարում են ոչ թե գաղափարները, այլ՝ բնազդները»,-ըստ «Ռեսպուբլիկա Արմենիայի»` հայտարարում է ընդդիմադիր ԱԺՄ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը: Քարոզարշավից մի քանի օր առաջ հայտնի է դառնում, որ ընտրությունների օրը քվեարկվելու է Հայաստանի Սահմանադրության նախագիծը: ԿԸՀ-ն հրաժարվում է գրանցել Շանթ Հարությունյանի «Ցեղակրոն» կուսակցությունը («Շրջան», հունիսի 7): Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է պատճառաբանել: Նախընտրական հանդիպումներում ընդդիմության հիմնական կարգախոսն է՝ կորչի ՀՀՇ-ն («Հայաստանի Հանրապետություն» հունիսի 6):
1999-ի խորհրդարանի ընտրություններում Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը վերջինն է ներկայացնում իր փաստաթղթերը Կենտրոնական ընտրական Հանձնաժողով: Այս դաշինքն անմիջապես դառնում է ընտրությունների ֆավորիտ: Նոր ընտրական օրենսգրքով խորհրդարանում 190 պատգամավորի փոխարեն կընտրվի 131-ը: Մասնակից 21 քաղաքական ուժերից 20-ը ընդդիմադիր են:
2003-ի խորհրդարանական ընտրության քարոզարշավը մեկնարկեց, երբ դեռ Սահմանադրական դատարանում չէր ավարտվել նույն տարվա նախագահի ընտրության արդյունքների վիճարկման հայցը։ Նախատեսված էր, որ ընտրությունների օրը պետք է քվեարկվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը
Կարդացեք նաև
Ընդդիմությունը հանդես է գալիս Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքով, իսկ իշխանությունը՝ Հանրապետական կուսակցությունով, որն առաջին անգամ էր առաջադրվում առանց դաշինքի: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը հրաժարվում է գրանցել ընդամենը երկու ամիս առաջ նախագահի ընտրություններին մասնակցած Արամ Կարապետյանի թեկնածությունը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում