Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԸՕ փոփոխությունները խնդիրներ եւ դժվարություններ են ստեղծում». Դմիտրի Գլադեյ (Տեսանյութ)

Մարտ 04,2017 11:06

«ՀՀ ընտրական համակարգը կայուն է՝ համեմատած ԱՊՀ այլ երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ, որտեղ որոշակի փուլերում տարբեր դրույթներ փոխվեցին»,-ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի՝ «Դիտորդական առաքելությունը և դրա իրականացման կարգը ըստ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի» թեմայով քննարկման ժամանակ այսօր ասաց ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ տնօրեն Դմիտրի Գլադեյը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ նախորդ երկու ԱԺ ընտրությունների ժամանակ կիրառվել է խառը ընտրական համակարգ, որի դեպքում կուսակցությունների  առաջ խնդիր էր դրված հաղթահարել յոթ տոկոսանոց շեմը. «ՀՀ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ էլ, որին եւս մասնակցում էին մեր դիտորդները, մեծամասնական համակարգ էր գործում, որը եւս, կարծում եմ՝ կայուն վիճակում էր»:

Ըստ պարոն Գլադեյի՝ ՀՀ նոր Ընտրական օրենսգրքով սահմանված տեխնիկական փոփոխությունները բերեցին նրան, որ ընտրական գործընթացն այնքան էլ չի արտահայտում քաղաքական իրականությունը. «ԸՕ փոփոխությունները խնդիրներ եւ դժվարություններ են ստեղծում: Հայտնի է, որ նորամուծությունները, ինչպես ցույց է տվել այլ երկրների փորձը. շփոթությունների տեղիք են տալիս, թեեւ ըստ փորձագետների՝ ընտրությունները կազմակերպողները կկարողանան հաջողությամբ կիրառել նորամուծությունները»:

Դմիտրի Գլադեյի բնորոշմամբ՝ խորհրդարանական կառավարման ձեւի անցումը, երբ նախագահին ընտրելու է Խորհրդարանը, քաղաքական համակարգում եւս փոփոխություններ մտցրեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031