Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews-ին ամբողջությամբ (տեսանյութ)

Մարտ 04,2017 10:57

Բրյուսել կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս Euronews-ին:  

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

– Պարո՛ն նախագահ, շնորհակալություն Բրյուսելում Euronews-ին հանդիպելու համար ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո: Արդյո՞ք դա քայլ առաջ է կամ հետ Ասոցացման համաձայնագրից, որը Հայաստանը չստորագրեց 2013թ-ին:

– Ինչ վերաբերում է տնտեսական մասին, մենք ուղղակի պետք է այնպես անեինք, որպեսզի այս փաստաթղթով մենք հիմքեր չստեղծեինք, որպեսզի խախտեինք մեր մյուս պարտավորվածությունները:

-Սակայն Ռուսաստան դեմ դուրս եկավ Ասոցացման համաձայնագրերին Հայաստանի, Ուկրաինայի հետ: Արդյո՞ք Դուք ստիպված եք թուլացնել փաստաթուղթը, որպեսզի այն Ռուսաստանի համար ընդունելի լիներ: – Մենք խոսում էինք «և՛, և՛»-ի մասին, այսինքն` և՛ Ասոցացման համաձայնագիր, և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել մի գնացեք ստորագրելու: Ռուսական կողմն ասել է, եթե պետք է ստորագրեք, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ չպետք է լինեք, ապա Դուք պարտավոր պետք է լինեք օրինակ` էներգակիրները գնել միջազգային գներով:

-Արդյոք Դուք դիտարկու՞մ եք Եվրասիական տնտեսական միությունը, որպես Եմ-ին համարժեք` հաշվի առնելով այն խնդիրները, որոնք Ռուսաստանն ունի:

-Գիտեք համարժեքության մասին խոսելը կարծում եմ դեռևս վաղ է: Կարծում եմ հիմա ճիշտ է խոսել այդ երկու համակարգերի համագործակցության մասին: Մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր:

– Դուք ի՞նչ կարող եք առաջարկել ԵՄ-ին: Իհարկե, ֆուտբոլիստները, ինչպես Մխիթարյանը, լավ արտահանում են, սակայն, այլ ի՞նչ:

-Գիտեք մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ` Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով, բայց ոչ միայն: Այսօր Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, բայց ամենակարևորը մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի հարևան:

-Հայաստանը հենվում է Ռուսաստանի վրա անվտանգության առումով: Արդյոք Դուք փնտրու՞մ եք այլընտրանքներ, օրինակ` ՆԱՏՕ-ն:

-Գիտեք, ես երեկ հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Ես նրան հրավիրել եմ Հայաստանը, որպեսզի մենք միասին կարողանանք ի մի բերե լայն աշխատանքը, որ կատարել ենք այս 25 տարիների ընթացքում: Այնպես որ այս համագործակցությունը երբեք չի խոչընդոտում ՀԱՊԿ-ում մեր համագործակցությանը Ռուսաստանի հետ:

-Ապրիլյան ընտրություններում ՀՀԿ ցուցակում չկա Սերժ Սարգսյանի անունը: Արդյոք դա նշանակում է, որ դուք հեռանու՞մ եք քաղաքականությունից:

-Դա նշանակում է, որ մենք հաշվի ենք առնում մեր ընդդիմության անհանգստությունը, որ խորհրդարանական ընտրություններում մենք կօգտագործենք իշխանական ռեսուրսներ: Դա նշանակում է, որ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին դրսևորվելու:

-Ու՞ր եք տանում ներկայիս նախագահական համակարգ ունեցող Հայաստանը: Ինչ է այն դառնալու: – Բոլոր հայերի համար ցանկալի երկիր: Իմ խորին համոզմամբ խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարման: Եվ սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին, և ընդհանրապես քաղաքացիական հասարակությանն ավելի ակտիվ մասնակցել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Դա ենք ցանկանում, որպեսզի մեր քաղաքացիներն ավելի քիչ դժգոհեն, քան ուրիշները:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031