ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարությունները, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, շարունակում է ամենատարբեր մակարդակներով քննարկվել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ ասել է. «Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն»:
ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանից հետաքրքրվեցինք` զորամասերի պարբերաբար ստուգումների արդյունքում ի՞նչ է բացահայտել այդ մասով: Նա պատասխանեց. «Ստուգումների արդյունքում այդպիսի բաներ չեմ տեսել եւ այդպիսի բաներ չեմ բացահայտել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում