Ազատություն «հաց բերողին». սա է արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդների պահանջը, ովքեր միտված են գոնե այս կերպ հասնել նրան, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատություն շնորհեն: Երիտասարդների պահանջին է միացել նաև ՀՀ Ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը:
«Մարտի 1-ի երեկոյան դուրս գալով «Մեա կուլպա 2» ներկայացումից՝ նկատեցի, որ այդ ցուրտ գիշերով շատ երեխաներ, երիտասարդներ լավ ու բարի ցանկությամբ հավաքվել էին՝ չխնայելով իրենց ժամանակն ու վտանգի տակ դնելով սեփական առողջությունը: Սա նույնիսկ կարելի է ինքնազոհություն համարել: Նրանց միավորում է ուրիշ մարդու, ընդ որում՝ լավ գործ արած մարդու առողջության համար պայքարը: Ես դա շատ եմ կարևորում: Որքանով կարող էի իմ տարիքում լինել իրենց աջակից, փորձեցի», – նշել է դերասանը:
Ժողովրդական արտիստը ցուցարարներին այցելել է նաև երեկ: Եթե նախորդ անգամ կնոջ՝ Լուիզա Ներսիսյանի ուղեկցությամբ էր, այս անգամ նրան ներկայացման պրոդյուսեր և ընկեր Արմեն Համբարձումյանն էր միացել: «Առաջին օրը մինչև 3: 30-ի կողմերը մնացինք երեխաների մոտ, հաջորդ օրը՝ 1:00-ի կողմերը գնացինք տուն: Ուղղակի, ներկայացումից հետո շատ հոգնած էի, ֆիզիկապես չէի կարող ավելի երկար մնալ»,- խոստովանեց նա:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Վացուց էր պետք ուշքի գալ։ Սակայն հիմա էլ ուշ չէ; Թող Ձեր քայլը սուր վարակի նման տարածնի;