Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի նոր «ականը» Հայաստանի եվրոպական ճանապարհին. «Ժամանակ»

Մարտ 04,2017 10:25

Երեկ Երևան է ժամանել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը: Վոլոդինին ընդունել է նաև Սերժ Սարգսյանը: Առաջին հայացքից ոչ արտառոց թվացող այս հայ-ռուսական փոխայցելության հերթական դրվագում, սակայն, կա մի ուշագրավ հանգամանք: Բանն այն է, որ Վոլոդինի գլխավորած խորհրդարանական պատվիրակության կազմում, ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա» ռուսական գործակալությունը, Հայաստան է ժամանել նաև այսպես կոչված Ղրիմի խորհրդարանի ներկայացուցիչը՝ այսպես կոչված Ղրիմի պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը: Թե ինչ է Ղրիմը միջազգային օրակարգում՝ թերևս, ավելորդ է բացատրել կամ մեկնաբանել:

Համենայն դեպս, խիստ ուշագրավ է Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած բավական ներկայացուցչական այցից հետո Ռուսաստանի «ներկայացուցչական» պատվիրակության այցը Հայաստան՝ կազմում ընդգրկելով մեկին, որի ներկայությունը ըստ էության կարող է Հայաստանի համար դառնալ դիվանագիտական-քաղաքական ական միջազգային հանրության հետ հարաբերություններում կամ առնվազն միջազգային վարկանիշի հարցում: Եվ արդյոք պատահակա՞ն է, որ այդ «ականը» Մոսկվան տեղադրում է այն ժամանակ, երբ թվում է՝ քիչ թե շատ վերականգնվում է Հայաստանի միջազգային վարկը, որ փոշիացել էր 2013 թվականի սեպտեմբերի 3-ի «պայթյունից» հետո:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031