ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վերջնականապես փչացրել է հարաբերությունները լրատվամիջոցների հետ: Նախ՝ նրա խոսնակի ճեպազրույցին չեն թողել «Նյու Յորք թայմսի» եւ CNN-ի թղթակիցներին: Իսկ այնուհետեւ ԱՄՆ նախագահը հրաժարվել է ներկա լինել Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների ավանդական ընթրիքին: Դա նախ խոսում է այն մասին, որ Թրամփն անփորձ քաղաքական գործիչ է. նույնիսկ Հայաստանում, որտեղ ԶԼՄ-ները 100 անգամ պակաս ազդեցիկ են, միայն Թոխմախի Մհերի եւ Շմայսի մակարդակի գործիչներն են, որ չեն հասկանում՝ մամուլի հետ կռիվ տալն անիմաստ է: Էլ ուր մնաց շատ ավելի ազատ Միացյալ նահանգների պայմանններում: Մյուս կողմից, դա Թրամփի յուրահատուկ պոպուլիզմի դրսեւորումն է`«դուք սաղդ սուտ եք գրում, դուք սաղդ ծախված եք»: Դա կարող է ամերիկացիների ինչ-որ մի մասին դուր գալ: Բայց երկարատեւ հեռանկարում դա սխալ հաշվարկ է՝ լրագրողների դեմ պայքարում նա չի ունենա ազդեցիկ կողմնակիցներ եւ ի վերջո ստիպված կլինի նահանջել: Ազատ խոսքին հաղթել հնարավոր չէ:
15 տարի առաջ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փակեց «Ա1+»-ը՝ վրեժ լուծեց իր վերահսկողության տակ չգտնվող հեռուստաընկերությունից: Թվում է, թե ամեն ինչ մարսվել եւ մոռացվել է: Բայց դա այդպես չէ՝ լրագրողները, նույնիսկ նրանք, ովքեր փաստացի ողջունել էին Քոչարյանի այդ որոշումը, հիշում են դրա մասին եւ շարունակում են հենց այդ տեսանկյունից ընկալել նրա թիմը: Եվ երբ այդ թիմի անդամներն ասում են, թե իբր իրենք ուղնուծուծով ու արյան բաղադրությամբ ժողովդավար են, դա, մեղմ ասած, որոշ առարկություններ է առաջացնում: Ստացվում է, որ Քոչարյանը ժամանակին բավարարել է իր կիրքը, բայց շատ մեծ վատություն է արել իր թիմին, որն անկախ բոլոր մնացած հանգամանքներից եւ նույնիսկ անվիճելի արժանիքներից, իմացող մարդկանց կողմից ընկալվելու է որպես ազատ խոսքի թշնամի:
Երբ քաղաքական գործիչը հարցազրույցի կամ ասուլիսի ժամանակ վրդովվում է, փրփրում է եւ սկսում է դասեր տալ լրագրողներին, որ նրանք «ճիշտ» հարցեր տան եւ «ճիշտ» բաներ գրեն ու գոռգոռալ՝ «ես գիտեմ, դուք ում պատվերն եք կատարում», դա խոսում է այդ գործչի ոչ շրջահայաց, ոչ հեռատես լինելու մասին: Դարձյալ փաստենք՝ գուցե այդ ասուլիսում լինեն լրատվամիջոցներ, որոնք ներկայացնում են այդ վրդովված գործչի շահերը: Միեւնույն է, նրանք բնազդաբար, ենթագիտակցաբար այդ «ջղայն» մենախոսությունը ընկալելու են որպես իրե՛նց ուղղված վիրավորանք: Եթե, իհարկե, նրանք լրագրող են, ոչ թե պատահական մարդիկ:
Վաղվանից սկսվում է ընտրարշավը: Եթե թույլ տրվի, իմ բարի խորհուրդը մանդատների համար կռիվ տվողներին՝ մի փորձեք թիրախ դարձնել այն լրատվամիջոցները, որոնք ձեզ դուր չեն գալիս: Դա բումերանգ է:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եւ այդպէս է :
Լրագրությունը՝ ճշգրիտ գիտություն է, որովհետեւ լուրը, որը հայտնում են քաղաքացուն, պետք է մեծագույն չափով ճշգրիտ լինի ու հայտարարվի լուրի սուտ լինելու ՝հանդուրժողականության՝ տոկոսը: 🙂
Սուտը՝ հզորագույն զենք է, եթե այն կիրառես թշնամուն ապատեղեկացնելու համար, ապա կարելի է փոքր միջոցներով մեծ արդյունքների հասնել: Բայց եւ հազվադեպ պատահում է, որ կաշառք են վերցնում ու թշնամի ընկալում սեփական ազգի ներկայացուցիչներին եւ լրացնում ներքին թշնամական շարասյուններ: Դրա համար էլ բոլոր իշխանական պաշտոններում՝ այդ թվում բնական է լրագրության մեջ, պաշտոններ պետք է գրավեն ոչ միայն հոյակապ մասնագետներ, այլ առաջին հերթին անկաշառ՝ նույնն է ազնվական քաղաքացիները:
Պ,Աբրահամեան
Եթէ ժամանակնիդ ներէ-և եթէ տակաւին կը հաւատք որ Սփիւռքի մէջ ալ մի քանի մտահոգ անձեր կան որ կը փափաքին բան մը հասկնալ այս օրերուն Հայաստանի մէջ տեղի ունեցող տեղաշարժումներէն-վազքերէն-բաժնուած թռուցիկներէն հաճեցէք ,համառօտ կերպով բացատրել թէ ինչ ՞ է տեղի ունեցածը : Ինծի այն տպաւորութիւնը կը գործէ որ մեր մօտ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ ուշացումով սկսեր է: ՍՍ-ն Ծառուկեանը քուրջի կտորի վերածեց ,մինչե Տուպայները փախցնելու աստիճան,հիմա վերադարձած է և դարձած հզօր շարժումի գլուխ: Զիրար չհանդուրժող նախկին արտ-գործ նախարարներ ձեռք-ձեռքի տուած հրապարակ իջած են: Երեւանի և շրջաններուն մէջ—Լեւոն Նաագահ — գոռացողները,միշտ բարձրախօսը ձեռքերնին ուրիշ բաներ կը քարոզեն- Օրինաց երկիր հստատել ուզողները ՝ձախողած իրենց ապարդիւն փորձերուն մէջ ,Վերածնուիլ կը փորձեն—ՄԵԾ ՊԱՀՔԸ սկսած ենք,մեր բարեկենդանը քանի՞ օր պիտի տեւէ>