Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քրիստոնեության ամենաակնհայտ տարբերությունը մյուս կրոններից

Մարտ 04,2017 13:30

Աստված մեկ է: Բայց աշխարհում մոտ 4000 կրոններ կան: Գիտե՞ք ինչու են այսքան կրոններ ու գնալով շատանում: Որովհետեւ սրանցից ամեն մեկը ստեղծում է Աստուծո իր սեփական կերպարը, իր սեփական հասկացողությունը եւ հենց դրանով էլ տարբերվում մյուսներից: Այս բոլոր կրոններն ունեն մի ընդհանրություն ու հենց դրանով էլ տարբերվում են քրիստոնեությունից: Այ, հարցրեք ցանկացած կրոնի ներկայացուցչի, թե ինչ է խոստանում ձեր կրոնը եւ թե ինչպես է մարդը փրկվում համաձայն ձեր կրոնի ուսուցման: Նրանցից բոլորը ձեզ կասեն, որ մարդ, ով հետեւում է այդ կրոնին, պիտի կատարի այդ կրոնի պատվիրանները, պահի այդ պատվիրաններն իր կյանքում եւ նա կփրկվի: Տրամաբանական է, չէ՞:

Եթե հետեւում ես այդ կրոնին, ապա պիտի պահես այդ կրոնի պատվիրաններն ու անես այն, ինչ այդ կրոնը սովորեցնում է: Հիմնականում բարի գործեր:
Ու հենց այստեղ է, որ քրիստոնեությունն արմատապես տարբերվում է բոլոր կրոններից:
Ինչպե՞ս: Եկեք նայենք Տեր Հիսուսի խաչելության տեսարանին: Նրա երկու կողմերում խաչվում էին երկու չարագործներ: «Իսկ կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նրան եւ ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ եւ մեզ»։ Նրա ընկերը նրան սաստելով՝ պատասխան տուեց եւ ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նոյն պատիժն ես կրում։ Եւ մենք իրաւացիօրէն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որեւէ վատ բան չի արել»։ Եւ ասաց Յիսուսին. «Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, երբ գաս քո թագաւորութեամբ»։ Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես» (Ղկ 23:39-43):

Հիմա ասեք, արդարադատ չարագործը ո՞ր բարի գործի համար գնաց դրախտ: Նա ինքն իր բերանով է ասում, որ «մենք իրաւացիօրէն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք»: Ուրեմն ինչ պատահեց: Նա տեսավ իր սեփական մեղքերը, զղջաց դրանց համար ու ասաց. «մենք իրաւացիօրէն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք»:

Հասկանո՞ւմ եք, այսպես է մարդը փրկվում: Ու այսպիսի ձեւով է Քրիստոսի նկատմամբ հավատքը տարբերվում աշխարհի բոլոր կրոններից:
Փրկվում է նա, ով կարողանում է տեսնել սեփական մեղքերը, զղջալ դրանց համար ու նեղության մեջ ասել. «Ես իրավացիորեն արժանի հատուցումն են ստանում այն գործերի համար, որ կատարեցի»:

Ա՛խ գիտեք ինչքան դժվար է սա անելը մարդկանց մեծամասնության համար: Ա՛խ գիտեք ինչքան դժվար է մարդկանց համար տեսնել սեփական մեղքերն ու նեղության մեջ ասել, ես արժանի եմ այս նեղություններին իմ սխալների պատճառով:

Տեսնո՞ւմ եք մյուս չարագործն իրեն ինչպես էր պահում: Նա հայհոյում էր Քրիստոսին ու ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ եւ մեզ»: Նույնպես էլ իմ տեսած մարդկանցից շատ շատերը: Ասենք՝ մեկն օրական երկու շիշ Կոկա-կոլա է խմում ու մի օր ընկնում հիվանդանոց: Բժիշկները նրան ասում են, որ նա շաքարային դիաբետ ունի: Ու եւ նա, եւ նրա ազգականները սկսում են մեղադրել Աստծուն, թե որ մեղքի համար է այս հիվանդությունը: Ու ոչ մեկը չի ասում, որ ախր այս մարդը տարիներ շարունակ օրական 2 շիշ Կոկա-կոլա էր խմում, եւ արդյունքում վնասեց ինքն իրեն:

Իսկ այն մարդը, ով ունի Աստուծո սերն ու երկյուղը, եւ նեղության մեջ կարողանում է ասել՝ «Եւ մենք իրաւացիօրէն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք» ու կարողանում է դառնալ Քրիստոսին ու խնդրել նրա ողորմությունը, ապա անմիջապես լսում է այսպիսի պատասխան. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես»։ (Ղկ 23:39-43)

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/armen.hareyan

 

«Առավոտ»

03,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    1. Աստծու Որդին՝ իբրև Գառն Աստծու, Իր արյունը թափեց մեղավոր մարդկության համար, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, որպեսզի բոլոր իրեն հավատացողներին սրբելով մեղքերից՝ մեզ արժանի դարձնի հավիտենական կյանքին: / https://lusamut.net/%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%A6%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF/ /
    2. Հրաշափառ Ս. Հարությունից 40 օր հետո մեր Տեր Հիսուս Քրիստոս համբարձվեց երկինք:
    / https://www.aravot.am/2014/05/29/465155/ /
    Հարգելի հոդվածագիր, ինչպես տեսնում ենք, Հիսուս Քրիստոսի՝ դրախտում գտնվելու փաստի վերաբերյալ, այն էլ՝ խոստովանած հանցագործի հետ միասին՝ չկա: Եթե Ձեզ հայտին են այդպիսիք, կանխավ շնորհակալությամբ կխնդրեի կիսել տեղեկությունը:
    Հ.Գ.
    Ի՞նչ պիտի անեն մերօրյա ընտրազեղծարարներն ու նրանց Գերագույն Գլխավոր Բրիգադիրը, որ դրախտ ընկնեն: Տեսականորեն դա հնարավո՞ր համարո՞ւմ եք…

  2. Սասուն says:

    «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես»։ (Ղկ 23:39-43)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031