Լրահոս
Օրվա լրահոսը

Արյան բարձր ճնշումն իջեցրեք դեղաբույսերի օգնությամբ

Մարտ 04,2017 13:00

Արյան բարձր ճնշման ժամանակ օրգանիզմում արյան շրջանառության համակարգում հիմնական ծառայությունն ընկնում է փոքր արյունատար անոթների վրա: Այդ ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել ածխաջրերով առավելապես հարուստ սննդամթերք, ինչպիսիք են մրգերը, կանաչեղենը, հատապտուղները, մեղրը եւ ընդհակառակը՝ չչարաշահել սպիտակուցներով հարուստ եւ ածխաջրերի պակասով աչքի ընկնող սնունդը՝ ձուն, միսը, կաթը, պանիրը, սիսեռը, ընդեղենը՝ ընկույզը:

Բացի սննդակարգը, դեղաբույսերով արյան ճնշման կարգավորման համար կան բազում բաղադրատոմսեր, որոնք անհատական են եւ օգտագործելուց էլ պետք է խորհրդակցել բժշկի հետ:

1. Վերցնել 30 գրամ սզնու ծաղիկ, 30 գրամ մղամուճի եւ այս խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ հումքը, վրան լցնել 1 բաժակ եռման ջուր, թողնել 10 րոպե թրմվելու, քամել եւ ընդունել 1/3 բաժակ, օրական 3 անգամ՝ ուտելուց 1 ժամ հետո:
2. Վերցնել 20 գրամ չորածաղիկ, նույնքան առյուծագի, 10 գրամ սզնի ծաղիկ, նույնքան դաշտային ձիաձեթ եւ այս խառնուրդից 20 գրամ վերցնել, լցնել 200 գրամ ջրի մեջ եւ եռացնել 15 րոպե, թողնել սառչի 1 ժամ, քամել եւ կորցրած ջրի քանակը վերականգնել։ Ընդունել 1/4 բաժակ թուրմը, օրական 3 անգամ։

3. Ձիաձեթի կանաչ ցողունն աղալ, քամել եւ 100 գրամ մզվածքին ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ օրական 3 անգամ 1-ական ճաշի գդալ խմել զարկերակային արյան ճնշման իջեցման համար։

4.Վերցնել 30 գրամ հազարատերեւուկի խոտ, 30 գրամ ձիաձեթ, 15 գրամ սզնու ծաղիկ, նույնքան մղամուճի խոտ եւ այս խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ, լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ, թողնել 3 ժամ, տաքացնել 5 րոպե, թողնել սառչի, քամել։ Ընդունել 1/3 բաժակ, օրական 3 անգամ։

5. Վերցնել 30 գրամ մասրենու արմատ, աղալ եւ վրան ավելացնել 50 գրամ աղացած խնձոր եւ 300 գրամ եռացրած ջուր, թողնել 24 ժամ, քամել եւ օրը 3 անգամ 150 գրամ խմել՝ զարկերակային ճնշումն իջեցնելու համար։

6. 20 գրամ ուրցը մանրացնել, վրան ավելացնել 1 լիտր մածուն, թողնել 2 ժամ եւ առավոտյան քաղցած ժամանակ ուտել արյան զարկերակային ճնշումն իջեցնելու համար։
Կարելի է ուրցի փոխարեն օգտագործել համեմ, որը նույն ազդեցությունը կունենա։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

03,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031