Լրահոս
Օրվա լրահոսը

Թագավորը նույնիսկ հացթուխ է եղել

Մարտ 04,2017 12:30

Ինչպես ունենանք ինքնարժեքով եւ որակով հաց: Բոլորս էլ գիտենք, որ հանապազօրյա հացը, մեղմ ասած՝ այն չէ, կամ, ավելի ճիշտ՝ երբեմն վտանգավոր: Շատ տեղերում խմորը չի հասունանում, չգիտենք` ի՞նչ ալյուր է, ի՞նչ է խառնվում, ի՞նչ ջուր, ի՞նչ հիգիենայի փուլերով է անցնում՝ մինչեւ հասնում է մեզ: Մի խոսքով՝ գրավիչ, կախվածություն առաջացնող եւ արագ թխելու համար ինչ ասես չեն մտածել, որ մեզ «խաբեն»: Իզուր չէ, որ հացթուխները, ըստ հին աղբյուրների, եղել են տվյալ քաղաքի անվանի եւ պատվավոր մարդիկ եւ որպես ամենապատվավորը, եղել է նույնիսկ թագավորը, որպես կյանքի, ազնվության խորհրդանիշ:

Այժմ կարելի է այդ ամենը շրջանցել եւ թխել իդեալական հաց  տանը, մեր ձեռքերով, հայտնի տեխնոլոգիաներով: Քանի որ այն պետք է բոլորիս, շենքի կամ տարածքի բնակիչներից ընտրում ենք գործին հնարավորինս լավ ծանոթ մարդկանց, որոնք մեր սրտով, մաքուր, մոտիկ, հարմար մի վայրում կթխեն այդ հացը, որի դիմաց միայն կվարձատրվեն: Հասկանալի է, որ այդ գործը կարվի բարեխղճորեն, ինչպես իրենց համար կանեին, իսկ բնակիչները կգան եւ կօգնեն եւ կհամոզվեն, որ ամեն ինչ լավ է: Ընթացքում խորհրդակցելով  տեխնոլոգների հետ, կարելի է գնալով բարձրացնել հացի որակը, նրան խառնելով քիչ կաթ, կանաչի, եգիպտացորեն կամ այլ բան, որը օգտակար է: Օրինակ, Սիբիրում ալյուրի քչության պատճառով հացին խառնել են չագա (ծառի սունկ), որը, ինչպես պարզվել է հետագայում, ունի հակաուռուցքային հատկություն եւ այդ սունկը՝ որպես դեղաբույս, հիմա վաճառվում է դեղատներում: ԽՍՀՄ-ում հիվանդների, երեխաների համար, որպես դիետիկ հաց, վաճառում էին ծլեցրած ցորենից պատրաստած ալյուրով: Ռուսաստանում մշակվել է միայն ծլեցրած ցորենով հաց թխելու տեխնոլոգիա, կարելի է այն օգտագործել եւ այլն: Հետագայում այդ թաղամասի բնակիչների ցանկությամբ կարելի է պատրաստել նաեւ էժան սննդային կիսաֆաբրիկատներ, հումքը էժան կգնվի,  պատրաստելը նույնպես: Օրինակ, կարտոֆիլի պյուրե, առողջարար խաշիլ, «Կոկա-կոլայի» վտանգավոր ըմպելիքի փոխարեն էժան թեյ սնկի, տիբեթական սնկի ըմպելիքներ, որոնք որպես դեղորայք են վաճառվում:

ՎԼԱԴԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ

«Առավոտ»

03,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031