«ԵԼՔ» դաշինքի նորաբաց միասնական շտաբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը դաշինքի մասը կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մանրամասնեց, թե ինչպես է ընթանալու դաշինքի նախընտրական քարոզչությունը:
«Քարոզարշավը կիրականացվի ամբողջ հանրապետության տարածքում: Կսկսենք մարտի հինգին. Արամ Սարգսյանը քարոզարշավը կիրականացնի ՀՀ հարվային շրջաններում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում: Նիկոլ Փաշինյանը կլինի Երեւանում, իսկ Սասուն Միքայելյանը՝ Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում: Ես քարոզարշավ կիրականացնեմ Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում»,-տեղեկացրեց Մարուքյանը:
Մարտի 5-ի քարոզարշավը Վանաձորից կմեկնարկի ավտոերթով, իսկ մարտի 19-ից դաշինքի երեք առաջնորդները միավորված քարոզարշավ կիրականացնեն ՀՀ բոլոր մարզերում:
Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ «ԵԼՔ»-ի նախընտրական ծրագիրը կներկայացվի մարտի 5-ին՝ Երեւանում, երբ կկայանա նաեւ դրամահավաք, իսկ մարտի ութին «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում նախատեսված է հանրահավաք:
Կարդացեք նաև
«Քարոզարշավ չի, այլ հաղթարշավ»,-այսպիսի բնորոշում տվեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ