Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Սարգսյանն արժանի է, որ այստեղ նստենք, մրսենք, մինչեւ որոշեն նրան ազատ արձակել». Արայիկ Խանդոյանի դուստր. (Ֆոտոշարք)

Մարտ 02,2017 23:07

Ազատության հրապարակում փետրվարի 27-ից ընթացող նստացույցին միանում են «Սասնա ծռեր» խմբավորման մասնակիցների հարազատներ: Արայիկ Խանդոյանի դուստր՝ Մարգարիտա Խանդոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ բոլորը պայքարում են մի բանի համար, որ ցուրտը իրենց չի խանգարի.

«Երբ պայքարում ենք ազատության համար, մի մարդու կյանք է գնում, այն մարդու, որը հաց է տարել այն մարդկանց, որոնք պայքարում են իրենց ազատության համար ու հաստատ արժանի է այդ մարդը՝ Արթուր Սարգսյանը, որ այստեղ նստենք, մրսենք, մինչեւ որոշեն նրան ազատ արձակել»:

Նստացույցի մասնակիցներից մեկի խոսքերով էլ՝ եթե այս տարբերակով իրենց ձայնը լսելի չլինի պատրաստվում են անհնազանդություն ցուցաբերել`«տիրող ռեժիմի դեմ»:

Այսօր, Սմբատ Բարսեղյանի քույրը՝ Լուսինե Բարսեղյանը եւս միացավ նստացույցին: Մեզ հետ զրույցում նա կոչ արեց մարդկանց, որ գնան իրենց արժանապատվության ու բարոյականության հետեւից՝ հանուն հայրենիքի. «Մարդ, որ ունի ինքնասիրություն չի կարող անտեսել հայրենիքը եւ նրա հետ կապված խնդիրները: Սա բարոյական պայքար է՝ անբարոյականության դեմ, իսկ անբարոյականության դեմ պայքարում են բարոյականությամբ, համախմբված: «Սասնա ծռեր»-ը շատ բան ի հայտ դրեցին ու իրենց պայքարը շարունակվում է»:

Իրենց պայքարի այս տարբերակի մասին, Լուսինե Բարսեղյանը ասաց, որ եթե քննադատորեն մոտենանք հարցին գուցե շատ սխալներ տեսնենք, բայց երիտասարդությունը քայլ է անում եւ այն դատապարտել, ոչ թե միանալ՝ սխալ է համարում. «Այս քայլը արդյունք կտա, բայց թե ինչքանով՝ չգիտեմ»:

Նստացույցի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ ինչպես «Սասնա ծռեր»-ը մեզ համար, մեր ապագայի համար պայքարեցին, նույնկերպ էլ մենք ենք շարունակելու իրենց գործը՝ կգնանք դեպի ապահով, ազատ Հայաստան:

Մասնակիցները կոչ են անում՝ եթե մարդ իրեն ազատ է համարում, կարող է գալ այստեղ եւ պայքարի իր ազատության համար:

Նստացույցի մասնակիցները ցուրտը հաղթահարում են հետեւյալ կերպ՝ տաք են հագնվում, ծածկոցներով լրացուցիչ փաթաթվում, իրար մոտիկ նստում, երբեմն էլ երգում:

Բացի մեծահասակներից՝ անչափահասները, ըստ ցույցի մասնակիցների, եւս գալիս են նստացույցի մասնակիցներին սատարելու, բայց ինչպես ցույցի մասնակիցներն են ասում՝ թույլ չենք տալիս, որ մեզ հետ մնան գիշերը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031