Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի գետերը ոռոգում են Ադրբեջանի հողերը

Մարտ 02,2017 22:55

Սահմանամերձ Տավուշի մարզի տարածքով հոսում են գետեր, որոնցից խոշորներն են Դեբեդը, Աղստեւը, Հախումը: Գետերի միջին տարեկան հոսքը մոտ 17խմ/վրկ է, որը կազմում է շուրջ 530մլն խմ ջրային պաշար: Գետերը պատկանում են Կասպից ծովի (Քուռ գետի) ավազանին։

Մարզում կան 5 ջրամբարներ` Ջողազի (45 մլն խմ տարողությամբ), Հախումի (12 մլն խմ), Տավուշի (5 մլն խմ), Այգեձորի (4 մլն խմ), Խաշթառակի (0.12 մլն խմ), որոնք հիմնականում օգտագործվում են ոռոգման նպատակով:

Ջրամբարների ընդհանուր ծավալը կազմում է 66.12 մլն խմ: Ջողազի ջրամբարը չի օգտագործվում սահմանային լինելու պատճառով, մնացած ջրամբարները եւս սահմանամերձ են, դրանք մասամբ են օգտագործվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031