ՀՅԴ-ի ընտրական ցուցակում գործազուրկ պատգամավորի թեկնածուները շատ քիչ թիվ են կազմում: Այնուամենայնիվ, ՀՅԴ ցուցակն էլ է խայտաբղետ, առաջադրվածների մեջ են վարորդից մինչեւ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պատգամավորի թեկնածություն են առաջադրել Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի վերականգնողական վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, անկուսակցական Արտավազդ Սահակյանը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի համակարգող Լիլիթ Մանուկյանը, ԿԳՆ-ի, տարածքային կառավարման եւ զարգացման, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների աշխատակիցներ: Արմավիրի ու Արարատի, Կոտայքի, Տավուշի փոխմարզպետներ:
Ընտրացուցակում են նաեւ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի, անկուսակցական Ժասմեն Ասրյանը, ՀՅԴ գերագույն մարմնի անդամներ, անհատ ձեռներեցներ, Բնապահպանության նախարարի խորհրդական Իշխան Սաղաթելյանը, Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտորը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, «Նորք» հոգեբուժական կենտրոն ՓԲԸ տնօրենը, «Վիվասել ՄՏՍ-ի» օպերատոր, դպրոցների տնօրեններ, բուհերի ու ոչ պետական ուսումնական հաստատությունների դասախոսներ, «Վիվառո գեյմ» ընկերության ու ԱԺ վարորդներ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ ու ՀՅԴ-ական նախարարներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ