Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրացուցակում պատգամավորների թեկնածուների զգալի մասը թոշակառու, գործազուրկ ու բանվոր, բանվորուհիներ են:
Առաջադրված են նաեւ մարզային շրջկոմների քարտուղարները, ցուցակում են Ազգային պատկերասրահ երաժշտական փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը, «Նաիրիտ» ՓԲԸ արտադրամասի պետ Արմեն Մանուկյանը, սովետական սպաների միության նախագահը, փաստաբան Ռուբեն Բալաբանյանը, մասնավոր ընկերությունների անվտանգության աշխատակիցներ, ակադեմիկոսներ, դասախոսներ, կաթսայատան ինժեներ, Գրանդ Քենդիի բանվոր, բանվորուհիներ, հ/կ-ների ներկայացուցիչներ:
Կոմկուսի ցուցակում ընդգրկված է 173 պատգամավորի թեկնածու: Այն գլխավորում է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, նրան հաջորդում են «Առաջադիմական կոմունիստական» կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀԿԿ կենտկոմի քարտուղար Գագիկ Մանուկյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ