Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանն ընտրվել է Զինծառայողների ապահովագրության hիմնադրամի խորհրդի նախագահ

Մարտ 02,2017 20:02

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, 27-րդ հոդվածի 4-րդ մասով, Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կանոնադրության 6-րդ գլխով, մարտի 2-ին տեղի է ունեցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

Հոգաբարձուների խորհրդի նիստում, միաձայն քվեարկությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընտրվել է Հիմնադրամի խորհրդի նախագահ: Հիմնադրամի տնօրեն է ընտրվել ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը:

«Ազգային ժողովում քննարկումների ժամանակ, երբ ներկայացնում էի այս նախաձեռնությունը, բազմաթիվ խնդիրներ լսեցինք հիմնադրամի թափանցիկության և արդյունավետության հետ կապված: Այդ իսկ պատճառով հոգաբարձուների խորհուրդը աշխատելու է թափանցիկ»,- ասել է պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ խորհուրդն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հիմնադրամին կատարվեն նաև կամավոր փոխանցումներ:

Անդրանիկ նիստի ընթացքում հաստատվել է նաև հիմնադրամի հաստիքացուցակը: Ըստ այդմ, Կենտրոնական բանկի 15 աշխատակից կամավորական սկզբունքով իրականացնելու են հիմնադրամի գործունեությունը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը առաջիկա հինգ տարիներին կկառավարի Կենտրոնական բանկը և դրա համար վարչական ծախսեր նախատեսված չեն:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի շրջանակում կայացել է նաև հիմնադրամի www.1000plus.am կայքէջի շնորհանդեսը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031