Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՆ-ում գործում է թեժ գիծ՝ ի հայտ եկած խնդիրներն արագ լուծելու համար

Մարտ 02,2017 19:50

Մրցակցային միջավայրի ձևավորման, մրցույթների թափանցիկության ապահովման նպատակով անցկացվող հավաքների շրջանակում մարտի 2-ին պաշտպանության նախարարությունում կայացել է հերթական հանդիպումը, այս անգամ՝ իրային ապահովման ոլորտում ապրանքներ ու ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ։ Հանդիպումը նվիրված էր ՊՆ կարիքների համար հայտարարվող մրցույթներին մասնակցելու հիմնական պահանջների ու պայմանների, խնդրահարույց հարցերի և իրավական ընթացակարգերի քննարկմանը։

«Այս հանդիպումների գլխավոր նպատակն այն է, որ թե՛ հանրությունը և թե՛ հայտարարվող մրցույթներին մասնակցող ընկերությունները համոզված լինեն. Զինված ուժերում չկա որևէ ապրանքատեսակ կամ ծառայություն, որի մատակարարումն իրականացվում է հովանավորչության միջոցով: Մենք բացառում ենք նման երևույթները: Դաշտն ազատ է մրցունակ գին և որակյալ ապրանք կամ ծառայություն առաջարկող ընկերությունների համար»,- վստահեցրել է ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը:

Դիմելով հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ ՊՆ-ում գործում է թեժ գիծ՝ ի հայտ եկած խնդիրներն արագ լուծելու համար:

«Բոլոր գործարարներին հորդորում ենք՝ եթե կլինեն բուն մրցութային գործընթացին առնչվող անհասկանալի հարցեր, ինչպես նաև ապրանքների ընդունման-հանձնման, ապրանքների տեխնիկական բնութագրերի կամ վճարումների հետ կապված որոշակի խնդիրներ, պարտադիր զանգահարել թեժ գիծ կամ գրություն ուղարկել ՊՆ»,- ընդգծել է նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը:

Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են նաև առաջիկայում կայանալիք մրցույթներում ընդգրկված ապրանքների ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ճիշտ լրացման կարգը: Կարեն Կարապետյանը փաստել է, որ նմանօրինակ հանդիպումները դրական արդյունք են տալիս: Այդ մասին է վկայում մրցույթներին մասնակցել ցանկացողներ ընկերությունների քանակը, որը հաստատուն տեմպերով աճում է. «Մարդիկ աստիճանաբար համոզվում են, որ սրանք լոկ խոսքեր չեն, կատարվում են ամենօրյա հետևողական աշխատանք և խիստ վերահսկողություն, որպեսզի իրականում ունենանք մրցունակ գին ու որակյալ ապրանք»:

Հավաք-հանդիպումը եզրափակվել է իրային ապահովման ոլորտի հնարավոր մատակարարների բարձրաձայնած հարցերի քննարկմամբ։

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Իսկ մենք ինչքան զանգում ենք չեք պատասխանում թեժ գծի իմաստը որն է ?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031