Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջարկել են քննարկել Լեռնանիստ գյուղի դպրոցի աշխատանքները շարունակելու նպատակահարմարության հարցը

Մարտ 02,2017 19:40

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ.Վարդանյանն այսօր դիմել է Կոտայքի մարզպետին՝ գյուղի դպրոցի աշխատանքները շարունակելու նպատակահարմարության հարցը քննարկելու համար ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Լեռնանիստ գյուղում փետրվարի 14-ին փլուզված շինության հարակից տարածքում «Գազպրոմ» ՀԲԸ  «Կոտայք» ԳԳՄ-ի մասնաճյուղի աշխատակիցների մասնակցությամբ և համապատասխան սարքավորման կիրառմամբ մարտի 1-ին  կատարվել է  տեղանքի զննում՝ ստորգետնյա գազատար խողովակից հնարավոր գազի արտահոսքի ստուգման նպատակով: Արդյունքում պարզվել է, որ փլուզված շինության հետնամասի հատվածում առկա է գազի մեծ արտահոսք։

Հնարավոր վտանգավոր հետևանքներից խուսափելու համար նույն օրը գրություն է ուղարկվել «Կոտայք» ԳԳՄ-ի ղեկավարին՝ տվյալ տարածքի գազամատակարարումն անմիջապես դադարեցնելու համար, ինչպես նաև` լրացուցիչ մասնագետներ տրամադրելու՝ 02.03.2017թ նշված տեղանքում ստորգետնյա գազատար խողովակները հողից մաքրելու, գազի արտահոսքի աղբյուրը պարզելու և տեղում վերացնելու նպատակով:

Համապատասխան մասնագետների մասնակցությամբ այսօր դեպքի վայրում կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում չի հաջողվել հայտնաբերել գազի արտահոսքի աղբյուրը, ինչի մասին քննչական մարմինը տեղյակ է պահել մարզպետին՝ առաջարկելով քննարկել դպրոցում ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու հարցը։ Բացի այդ գրություն է ուղարկվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահին՝ լրացուցիչ տեխնիկա և մասնագետներ տրամադրելու համար։

Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում,  փլուզվել  են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող առևտրի սրահի պատերն ու տանիքը, ինչի հետևանքով նույն գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանը և Անուշ Սարգսյանը մնացել են փլատակների տակ և ստացած վնասվածքներից տեղում մահացել: Եվս երեք հաճախորդ՝  նույն գյուղի բնակիչներ Տաթևիկ Սարգսյանը, Սարգիս Ալոյանը և Հրազդան քաղաքի բնակիչ Արթուր  Ալոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան ԲԿ» ՓԲԸ։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031