Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանն այցելել է Լիբանան

Մարտ 02,2017 19:30

Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Լիբանանում այցելել է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն:

Արամ Առաջին կաթողիկոսի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո, դեսպան Մինասյանն ու Վեհափառը միասին շրջել են Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում և Անթիլիասի Կիլիկիա թանգարանում, որտեղ ցուցադրված են Սիսի կաթողիկոսարանից փրկված եկեղեցական սպասքն ու մասունքները: Արամ Առաջինն ու Միքայել Մինասյանը միասին այցելել են Անթիլիասի Մայրավանքում տեղակայված Հայոց ցեղասպանության հուշարձան, որն առաջինն է աշխարհում:

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն այցելել է նաև  Ջբեյլի Թռչնոց բույն որբանոցի ամենահին շենքերից մեկը, որտեղ 1915 թվականին հազարավոր հայ որբեր ապաստան են ստացել Մարիա Յակոբսենի և մյուս միսիոներների ջանքերով: Արամ Առաջինի նախաձեռնությամբ շենքն արդեն երկրորդ տարին է՝ թանգարանի է վերածվել:

«Ես վերհիշեցի Ցեղասպանության ողջ պատմությունը, այն վերապրած մանուկների ճակատագրերը: Չեմ կարող չհիշել Մարիա Յակոբսենին. մի կնոջ, ով իր կյանքը նվիրել է հայ ժողովրդին: Նա սովորել է հայերեն, որպեսզի  հայ մանուկների հետ խոսի իրենց մայրերի լեզվով: Ես վստահ եմ, որ թանգարանի այցելուներն այստեղից դուրս են գալու դրական տպավորություններով ու գաղափարներով»,-թանգարանում լրագրողների հետ զրույցում ասել է Միքայել Մինասյանը:

Նշենք, որ թանգարանի վերածված որբանոցի շենքում փրկված որբերի պատմություններ, բացառիկ արխիվային փաստաթղթեր և չհրապարակված նյութեր են պահպանվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031