Մենք՝ ազատամարտիկներս,անթույլատրելի ենք համարում Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, առանձնահատուկ շեշտելով նրանց շարքում մեր մարտական ընկերներին:
Հատուկ առանձնացնում ենք «հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին, որի նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումներն ավելի քան անըմբռնելի ու անընդունելի են: Սա հայ մարդու այն տեսակն է, որի մեջ խտացված է հայի պատվախնդրությունը, ազգասիրությունը և մարդասիրությունը:
Գտնում ենք, որ իշխանությունների այսօրինակ գործելաոճը լուրջ հարված է հասցնում մեր ազգային արժեհամակարգին, ինչպես նաև ազդում երկրի ժողովրդավարական վարկանիշին, իջեցնելով այն մեր հարևան թշնամի երկրի մակարդակին:
Կոչ ենք անում գործող իշխանություններին, համապետական ընտրությունների շեմին, լրջորեն մտածել մեր պետության վարկանիշի մասին և արմատապես փոխել իրենց վերաբերմունքը այս քաղաքացիների նկատմամբ ընդհուպ մինչև նրանց ազատ արձակելը, իսկ խղճի բանտարկյալ «հաց բերողին»՝ անհապաղ:
Կարդացեք նաև
Ազատամարտիկների դաշինքի վարչություն