«Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) ընտրական՝ համամասնական ու վարկանիշային ցուցակներում ընդգրկված են հանրապետության գրեթե բոլոր մարզերի, Երեւանի գործազուրկներ: ՀՎԿ-ի ցուցակներով առաջադրված 300 պատգամավորի թեկնածուներից 127-ը գործազուրկ են, ընդորում՝ հիմնականում երիտասարդ տարիքի:
Գործազուրկներից բացի առաջադրված են նաեւ մանկավարժներ, բնապահպաններ, նույնիսկ խոհարարներ:
Ցուցակում ընդգրկված են ՀՎԿ-ի խոսափող համարվող «Հ3» հեռուստաընկերության աշխատակիցները՝ տնօրենից սկսած մինչեւ եթերային թողարկիչ:
Պատգամավորի թեկնածուների շարքում նաեւ թիվ 186 դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանն է, որը, ըստ մամուլի տեղեկությունների, սրտնեղած է ցուցակում իր տեղից: Ըստ մամուլի, կուսակցության համամասնական ցուցակը տիկին Քոչարյանի սրտով չէ:
Կարդացեք նաև
Առաջադրվել են նաեւ ՀՎԿ նախկին խոսնակ, Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու, ԱԺ-ում ներկայումս փորձագետ Արթուր Միսակյանը, ինչպես նաեւ Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությունների՝«Ֆրուտլենդ» ընկերության տնօրեն Խանիկ Պետրոսյանը և «Հայասի գրուպ»-ի արտադրամասի պետը՝ Գուրգեն Մարգարյանը:
Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյան, Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը, մի շարք անհատ ձեռներեցներ, ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը, ՝ ավագ խոհարար Անահիտ Հարությունյանը: Պատգամավորի թեկնածուներ են նաև «Ակվատեկ» համալիր աերոբիկայի պատասխանատուն, մասնավոր ընկերություններից մեկի անվտանգության աշխատողը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ