Ձնառատ ձմեռը Հայաստանում մեծացրել է ջրհեղեղների վտանգը, որը կարող է առավել իրատեսական լինել, եթե ջերմաստիճանի կտրուկ բարձրացում լինի։ Մինչդեռ հեղեղումներից պաշտպանվածության մակարդակը չափազանց ցածր է։ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյան ընդգծում է, այս առումով առաջին մեծագույն սխալը Գետառի կառուցապատումն էր։
«Շատերն ասում էին՝ ընդամենը մի փոքր առվակ է, որին էդքան տարածք է տրված կենտրոնում։ Սակայն այդ առվակը հորդ անձրեւների եւ ձնհալի պայմաններում ներուժ ուներ մեծանալու եւ հորդառատ գետ դառնալու։ Մինչդեռ այն օգտագործվեց ճանապարհ եւ ռեստորաններ կառուցելու համար»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: