ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպման ժամանակ դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը վերջինիս խնդրեց պարզաբանել մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածուների՝ ընտրատարածքից ընտրատարածք «հոսքեր» են լինում, որ մարդկանց ստիպում են ժամանակավորապես փոխել հաշվառման վայրը եւ գրանցվել այն տարածքում, որտեղ առաջադրվել է թեկնածուն:
Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ ԿԸՀ-ն պետք է քաղաքացիների համար հարցը պարզաբանի. «Դա անհրաժեշտ է, որպեսզի ի սկզբանե ընտրությունների հանդեպ անվստահություն չառաջանա»:
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ հաշվառման վայրը ստիպողաբար փոխելը իրավախախտում է՝ հանցագործություն: Իսկ եթե քաղաքացին, ասենք, փոխում է բնակության վայրը, հետեւաբար՝ հաշվառման վայրը եւս, իրավական խնդիր չկա:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ