Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարությունը «Պրեստանս» կեղծ դեղը կփոխարինի օրիգինալով (Տեսանյութ)

Մարտ 02,2017 18:06

Այսօր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն անդրադառնալով շուկայում հայտնված կեղծ «Պրեստանս» 5մգ/10մգ, դեղամիջոցին, որը հայտնաբերել էր առողջապահության նախարարությունը, ասաց, որ այդ առիթով իրավապահ մարմինները գործ են հարուցել:

Թե այդ դեղերը ինչպե՞ս են մտել մեր երկիր, ո՞վ է ներկրել պարոն Ալթունյանը ոչինչ չի կարող ասել` քանի դեռ քննություն է ընթանում:

Սակայն, կեղծ դեղերի վերաբերյալ պարոն նախարարն ասաց. «Լավ լուր, որ կեղծ դեղերը մեր երկրում հայտնաբերվում են բավական հազվադեպ: Վատ լուր՝ կեղծ դեղեր ներմուծողների համար, որ կեղծ դեղերի դեմ պայքարը չի դադարում ոչ մի րոպե, նույնիսկ, եթե կեղծ դեղերը չեն հայտնաբերվում: Այդ աշխատանքները տալիս են իրենց արդյունքը:

Պրեստանսը հայտնաբերվել էր մի շարք երեւանյան դեղատներում, որի փորձաքննությունը կատարվել էր ազգային փորձագիտական կենտրոնում եւ դեղն ուղարկվել էր «Լե լաբողատուաղ Սեղվիե» ֆրանսիական ընկերությանը, որը կվավերացնի դեղի օրիգինալ կամ կեղծ լինելը: Որը պատասխանել է, որ բաղադրությունը տարբերվում է օրիգինալից»:

Նախարարն ասաց, որ հայաստանյան դեղ օգտագործողների նյութական շահերը եւ առողջությունը պաշտպանելու նպատակով «Լե լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հետ կկազմակերպեն կեղծ դեղերը օրիգինալով փոխանակելու գործընթաց եւ բոլոր նրանք, որոնք դեղատներից ձեռք են բերել կեղծ դեղը, որը օրիգինալի համեմատությամբ յոթանիշ է, ապա կարող են ներկայացնել առողջապահության նախարարություն եւ մարզերում էլ` մարզպետարաններ, առողջապահության վարչություններ` կեղծը օրիգինալով փոխարինելու համար:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031