Forbes ամսագրի ռուսական ծառայությունը կազմել է «Պետպատվերի թագավորները-2017» վարկանիշային աղյուսակը, որում ներառվել են 20 գործարարներ, որոնց ձեռնարկություններն ամենահաճախն են հանդես գալիս պետական կապալառուների դերում:
Վարկանիշային աղյուսակում ներառվել են նաև Ռուբեն Վարդանյանը և Սերգեյ Համբարձումյանը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 9-րդ և 20-րդ հորիզոնականները:
Գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնական պատվիրատուն և գործընկերը «Ռոսնեֆտ» ընկերությունն է: Նա պետական պատվերներից ստացել է 57.4 միլիարդ ռուբլի: Վարդանյանը հանդիսանում է նաև «Բալտտրանսսերվիս» կապալառու ընկերության 40 տոկոսի սեփականատերը:
Սերգեյ Համբարձումյանը՝ «Մոնարխ» ընկերությունների խմբի սեփականատերը, համագործակցում է Մոսկվայի կառավարության կառույցների և Դաշնային հարկային ծառայության հետ: Ընկերությունը պետպատվերներից ստացել է 22.9 միլիարդ ռուբլի:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ