Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդեն հավաքագրվել է ավելի քան 393 միլիոն դրամ. որքանո՞վ է թափանցիկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը. (Տեսանյութ)

Մարտ 02,2017 17:56

ՊՆ-ում այսօր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի անդրանիկ նիստի ժամանակ զեկուցվեց՝ Կենտրոնական բանկն ընտրել է երեք բանկեր, որոնք շահառուներին կբաշխեն հատուցումը: «Եռօրյա ժամկետում կտեղեկացվի բանկին, որ շահառուների համար հատկացվեն հատուցումները եւ եռօրյա ժամկետում կփոխանցվի գումարը»,-տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն ընտրված՝ ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը:

Նա նշեց, որ զոհված զինծառայողների ընտանիքների եւ հարազատների համար բացվելու է բանկային հաշիվ, տրվելու է քարտ. «Այդ հաշիվներն ամբողջությամբ անվճար են սպասարկվելու»:

Ներկայացվեց նաեւ հիմնադրամի կայքի նախնական տարբերակը: Կայքում հնարավոր է փնտրել տվյալներ, թե որքան նվիրատվություն է կատարվել, տեսնել՝ անձի փոխանցումը տեղ հասել է, թե ոչ, նաեւ փնտրել՝ գործատուն անձի փոխարեն վճարում՝ ամսական 1000 դրամը, կատարե՞լ է, թե ոչ: Փոխանցված գումարի չափը կարելի է տեսնել ոչ միայն դրամով, այլեւ դոլարով: «Թափանցիկությունն ապահովված է»,-վստահեցրեց Ավետիքյանը:

Կայքում հնարավոր է տեսնել նաեւ մինչ այս պահը հավաքագրված գումարային միջոցները՝ ըստ արժույթների:

Ի դեպ, հիմնադրամին արդեն փոխանցվել է 393 միլիոն 709 հազար դրամ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031