Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակվում են ծրագրեր, որ վերականգնենք այնպիսի պատմական հուշարձաններն, ինչպիսին է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի խորհրդանշական պատշգամբը». Գոհար Գրիգորյան

Մարտ 02,2017 16:32

Մարտի 2-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համագործակցությամբ Երևանում մեկնարկեց «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը և համայնքների դերն այդ գործում» խորագրով սեմինար-քննարկումը, որին մասնակցում էին նաև Հայաստանի պատմական քաղաքների ներկայացուցիչները:

Սեմինարին ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Սասամե Կենեչիրոն, ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ծրագրերի ձևավորման խորհրդական Աձումա Կենեջիրոն, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ Սարհատ Պետրոսյանը և Հայաստանի համայնքների ներկայացուցիչներ:

Ծրագրի շրջանակներում հրատարակվել էր նաև «Հայաստանի 10 պատմական քաղաքները» բացիկների փաթեթը, որը ներկաների պնդմամբ լավ տարբերակ է Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնելու համար:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ, Եվրոպական ժառանգության օրերի և COMUS ծրագրի ազգային համակարգող Գոհար Գրիգորյանն ասաց, COMUS ծրագիրը Գյումրին ու Գորիսը հռչակել է պիլոտային քաղաք և նպատակ ունի նոր մեթոդաբանությամբ և կառավարման նոր գործիքներով իրականացնել պատմամշակութային ժառանգության պահպանություն:

Անդրադառնալով Երևանին՝ Գոհար Գրիգորյանն ասաց, որ ճիշտ է, որ այսօր բազմաթիվ հին շենքեր ձևափոխվում են ու մասնավոր բիզնեսի համար օգտագործվում, սակայն տվյալ վարչությունը քայլեր է ձեռնարկում քաղաքի միջուկը պահպանելու համար. «Մշակույթի նախարարության ու հատկապես նախարարի ուշադրության կենտրոնում են այն բոլոր շինությունները, որոնք կործանման վտանգի տակ են: Քննարկումներ, խորհրդակցություններ են կազմակերպվում, որոնց արդյունքում մշակվում են ծրագրեր, որ վերականգնենք այնպիսի պատմական հուշարձաններն, ինչպիսին է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի խորհրդանշական պատշգամբը»:

Մելանի Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031